Ռոմանտիկ բյուջե. Ռուսաստանի ու պղնձի հույսին

2017 թվականի պետական բյուջեն, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստում, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասենք, տեսլականների առաջին դրսեւորումն է:

Բյուջեն պետք է ներծծված լինի այն մեսիջներով, որ ուզում է հաղորդել հանրությանը նոր ձեւավորված կառավարությունը եւ առաջին հերթին՝ վարչապետը: 2015 եւ 2016 թվականների սահուն մշակված, սահուն քվերակված եւ «հաջողությամբ» տապալված բյուջեներից հետո արդյոք հաջորդ տարվանը կլինի՞ իրատեսական եւ արդյոք այն նոր վարչապետի «սրտո՞վ է»:

Հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ իրավիճակը մի քիչ յուրահատուկ է: Խնդիրն այն է, որ 2017 թ. պետբյուջեի նախագիծը իր ընդհանուր ցուցանիշներով արդեն պատրաստ էր, երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Մի կողմից՝ նա պաշտոնը ստանձնել է բավականին հավակնոտ հայտարարություններով, մյուս կողմից՝ շատ ժամանակ չուներ հաջորդ տարվա բյուջեն իր հավակնոտ ծրագրերին համապատասխանեցնելու համար:

Ու կարելի ասել, որ երեկ հավանության արժանացած բյուջեի նախագիծը գտնվում է Կարեն Կարապետյանի ծրագրերի եւ նախկին կառավարության բյուջետային «մտահղացումների» արանքում: Եվ ուրեմն, ինչպիսի՞ն է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

Սկսենք եկամուտներից: Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի բյուջեն համալրել 1 տրիլիոն 210 միլիարդ դրամով: Դրանից հարկային եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ: Սա 6 միլիարդ դրամով ավելի է, քան այս տարվա բյուջեով նախատեսվածը: Կարո՞ղ է արդյոք կառավարությունը հաջորդ տարի 6 միլիարդ դրամով ավելի գումար հավաքել, քան այս տարի: Մանավանդ որ այդ 6 միլիարդը իրականում ոչ թե 6 է, այլ մոտ 75-80 միլիարդ: Խնդիրն այն է որ այս տարվա բյուջեն հարկային եկամուտների գծով, մեղմ ասած, թերակատարվելու է առնվազն 70 միլիարդ դրամով: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը հաջորդ տարի պետք է հավաքի ոչ թե 6, այլ 75-80 մլրդ դրամով ավելի, որպեսզի կատարի այդ բյուջեն: Իսկ դա գոնե այս պահին անհավանական է թվում:

Ինչի՞ հաշվին է կառավարությունը ծրագրում, որ հարկային մուտքերը կավելանան: Կառավարությունը ակնկալում է, որ կգրանցվի 3.2 տոկոս տնտեսական աճ, իսկ դա հնարավոր կլինի հետեւյալի շնորհիվ. «2017 թվականին տնտեսական աճը արագացող կլինի, պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով` մասնավորապես Ռուսաստանի տնտեսության եւ պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016 թ. իրականացված խթանող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությամբ»,- նշված է հաջորդ տարվա բյուջեի ուղերձում:  Այ սա արդեն բյուջեի կատարման հեռանկարը լուրջ կասկածի տակ է դնում:

Այսինքն, կառավարությունը համոզված է, որ Ռուսաստանի տնտեսությունը հաջորդ տարի այնքան կաշխուժանա, որ կավելանան այդ երկրից եկող մասնավոր տրանսֆերտները, մեր ապրանքները ավելի լավ կվաճառվեն Ռուսաստանում, դրան կգումարվի նաեւ պղնձի համաշխարհային գնի աճը...: Այսինքն, կառավարությունը ակնկալում է մի քանի «երնեկ` մի տեղ»: Հավանականությունը, որ Ռուսաստանի տնտեսությունը կաշխուժանա, ճիշտ այնքան է, որքան չաշխուժանալու հավանականությունը: Պղնձի գների բարձրացումը հավանական է ճիշտ այնքան, որքան նվազելու հավանականությունը: Ինչու է կառավարությունը հույսը դրել ամենաանկանխատեսելի հանգամանքների վրա, անհասկանալի է: Միգուցե կառավարությունը շատ է ուզում, որ այդպես լինի: Այնքան է ուզում, որ երազանքը ընկալում է որպես իրականություն:

Այս առթիվ նշենք, որ նախորդ կառավարություներն էլ ոչինչ չէին անում եւ սպասում էին, որ ՌԴ տնտեսությունը կզարգանա, տրանսֆերտները կաճեն, պղինձը կթանկանա, ու մենք կապրենք՝ գովերգելով իրենց: Սակայն դա  համառորեն տեղի չունեցավ: Խնդիրն, իհարկե, գովերգելու մեջ չէ: Կարեւորն այն է, որ նոր կառավարությունը եւս հույսը հիմնականում դրել է չափազանց անհուսալի հանգամանքների վրա եւ ըստ էության չի փորձելու բարեփոխումներ անել: Բա որ պղինձը ոչ թե թանկանա, այլ էժանանա, բա որ Ռուսաստանում հաջորդ տարի կրկին տնտեսական անկում լինի, ու տրանսֆերտները նվազեն...:

Այսպիսի անորոշությունների ֆոնին բյուջեի նախագծում առկա դրական դրսեւորումները արդեն չեն երեւում: Օրինակ, հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը, ըստ նախագծի, կազմելու է 150 միլիարդ դրամ, այս տարվա մոտ 191 միլիարդ դրամի փոխարեն: Նվազումը էական է: Բայց եթե կառավարության երազանքները չիրականան ու հարկային եկամուտների գծով թերակատարում լինի, ապա թղթի վրա գրված այս ցուցանիշը ոչ մի նշանակություն չի ունենա` դեֆիցիտը ծրագրվածից շատ ավելի մեծ կլինի:  Իսկ դեֆիցիտը համեմատաբար ցածր մակարդակի վրա պահելու համար կառավարությունը պետք է կրճատի բյուջեով նախատեսված ծախսերը: Բայց այստեղ մանեւրելու հնարավորությունները չափազանց փոքր են: Խնդիրն այն է, որ հաջորդ տարվա բյուջեի ծախսերը արդեն կրճատվել են այս տարվա համեմատ: Ու եթե կառավարությունը կտրուկ քայլեր չանի, ասենք, էականորեն չկրճատի պետական ապարատը եւ դրա վրա կատարվող ահռելի ծախսերը, ապա կլինեն լուրջ խնդիրներ: Իսկ թե ինչպիսի ծախսեր է կատարելու բյուջեն հաջորդ տարի, կանդրադառնանք հաջորդիվ:

Տպել
20938 դիտում

Արդյոք միգրանտներն իրենց հետ հիվանդություննե՞ր են տանում Եվրոպա. ԱՀԿ-ն հերքում է

ՄԻՊ-ն առաջարկներ է ներկայացրել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրի վարկավորման կարգի եւ պայմանների վերաբերյալ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացման դեպքերը նվազել են. ԱՆ

ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը

Երևանի քաղաքապետը պարգեւատրել է աշխատակիցներին 474 միլիոն դրամի չափով, տնտեսել՝ շուրջ 7 միլիարդ դրամ. հաշվետվություն

Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԿՏՀ գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին

Սիրիան սպառնում է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Իսրայելին չզսպելու դեպքում Թել-Ավիվի օդանավակայանին կհարվածեն

Ոստիկանները հայտնաբերել են մի քանի տասնյակ մեքենաներից գողություններ կատարած անձանց

Անցկացվել են ՊՆ մասնագետների հավաքներ՝ ցուցադրական պարապմունքների տեսքով

Թուրքիան բնութագրվում է լրագրողների ամենամեծ բանտ աշխարհում. «Լրագրողներ առանց սահմանների»

Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի մարզերում հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքների հրդեհները

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը բաց է

Անցկացվել են Հակաօդային պաշտպանության ստորաբաժանման համալիր մարզումներ

Լոռու մարզում բախվել են ВАЗ 2106-ը և ВАЗ 2110-ը. կան վիրավորներ

Երևանում և 3 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն

ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների զարգացումը. վարչապետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մոտ կայացել է երեխաների մասնակցությամբ քննարկում

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը օրակարգային հարց կդարձնի՞ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Շիրակի մարզպետի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը