Դժվար է ասել՝ մարդու ո՞ր իրավունքը չխախտվեց հուլիսյան օրերին

30/09/2016 schedule19:50

«Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուց հետո հուլիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների ծավալն աննախադեպ էր։

Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Խախտվեց մարդու՝ խաղաղ հավաքներ իրացնելու ամբողջ ընթացքը եւ մասնակցելու եւ կազմակերպելու մասով։ Ոստիկանության կողմից դրսեւորվեց կամայական գործողությունների մի ամբողջ շարք, որի հետեւանքով քաղաքացիներն անօրինական կարգով բերման ենթարկվեցին եւ պահվեցին ոստիկանության բաժիններում մինչեւ 32 ժամ տեւողությամբ: Դրան զուգընթաց հուլիսի 20-ից սկսված կեղծ քրեական գործեր հարուցվեցին հավաքի մասնակիցների նկատմամբ»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակվեց նաեւ ոստիկանության բաժանմունքներում. «Անձինք հասանելիություն չունեցան ջրի, սննդի, զուգարանի, իրավաբանական օգնություն ստանալու»։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը դժվարացավ նշել, թե մարդու ո՞ր իրավունքը չխախտվեց հուլիսյան օրերին։ «Այնքան շատ են այդ խախտումները, որ ավելի հեշտ է նշել, թե որոնք չեն խախտվել»։ Նա ասաց, որ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ շենքը գրավելու օրերին փաստաբանները եւս արգելքների են հանդիպել իրավապահ մարմինների կողմից: Անձամբ ինքը մի քանի անգամ չի կարողացել մուտք ունենալ համապատասխան քննչական բաժին։ «Նրանցից մեկում հորդառատ անձրեւի պայմաններում շուրջ 20 րոպե թույլ չտվեցին մոտենալ շենքին»,- նշեց Պապիկյանը։

Ըստ նրա՝ այս ընթացքում շատ կարեւոր մի հանգամանք ի հայտ եկավ. «Իրավապահ մարմինները, առավել եւս ոստիկանությունը ջանքեր գործադրեց ցույց տալու, որ այս տարիների ընթացքում իրականում ոչ մի բարեփոխում տեղի չի ունեցել։ Դա ընդամենը պատրանք էր»։

Տարեցտարի իրավիճակն ավելի է վատթարանում։ Նման գնահատական հնչեցրեց հանդիպման մյուս բանախոս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա՝ եթե 2014 թվականին ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ 52 հոգի էր բերման ենթարկվել խաղաղ հավաքներից, ապա անցած տարի այդ թիվը հասավ 380-ի, այս տարի արդեն անցել է 900-ից:

Դանիել Իոաննիսյանն ունի հստակ թվեր, թե հուլիսի 29-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանության զինանոցից ի՞նչ միջոցներ են օգտագործվել եւ այսպես. «71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ 40 միլիմետրանոց լուսաձայնային նռնակի կրակոց, եւ երեք կրակոց արցունքաբեր գազ։ Ընդ որում՝ սրանից տուժել է մեկ քաղաքացիական անձ եւ 18 ոստիկան»։ Օգտագործած միջոցներից տուժած քաղաքացիներից 7-ը ստացել են այրվածքներ, 33-ը՝  կոտրվածքներ: Նրա մոտ կասկած է առաջացնում այն, թե ինչպես կարող էին քաղաքացիները նման միջոցներից կոտրվածքներ ստանալ:

«Արցունաքաբեր գազից ու լուսաձայնային նռնակից կարող էին թունավորվել, այրվածքներ ստանալ, բայց կոտրվածքները նրա մասին են խոսում, որ քաղաքացիներին դաժան ծեծի են ենթարկել: Ոստիկաններին տալիս են ռետինե մահակներ, ոչ թե արմատուրաներ, որ քաղաքացիները կոտրվածքներ չստանան, այնինչ քաղաքացիները ստացել են կոտրվածքներ, նշանակում է՝ քաղաքացիներին այլ գործիքներով են ծեծել, անգամ մահակով չեն ծեծել»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա նաեւ նշեց, որ բերման ենթարկված քաղաքացիներին այդ օրերին տանում էին ոչ միայն ոստիկանության բաժիններ, այլեւ զորամասեր, որտեղ պայմանները ահասարսուռ են եղել. «ՀՀ օրենսդրությամբ սա համազոր է, որ մարդկանց, ասենք, տանեին Վովա Գասպարյանի նկուղը: Ոստիկանական զորքերի զորամասերից դուրս եկած քաղաքացիները պատմում էին կոնցլագերային պայմանների մասին։ Բոլորին կոնցենտրացնում էին մի դահլիճում, եւ ոստիկանների համար տհաճ քաղաքացիներին հանում էին դահլիճից ու ակնհայտ վնասվածքներով հետ էին բերում դահլիճ»,- պատմեց Դանիել Իոաննիսյանը։

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը նկատեց, թե Սարի թաղի դեպքերից հետո ամիսներով ազատազրկված գրեթե բոլոր անձանց կալանքի որոշումները նույն տեքստն ունեին՝ կրկնվում էին, ինչը նման պարագաներում պատահական չէ։ Մյուս կողմից էլ պետությունը չկարողացավ դիմանալ ճնշումներին:

 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք, թե հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունն ի՞նչ փուլում է եւ արդյունքները հայտնի՞ են թե՝ ոչ: Ի պատասխան մեր հարցին Ահարոնյանն ասաց, որ նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է մինչեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի ավարտը: Ինչ վերաբերում է իրավապաշտպանների գնահատականներին՝ ոստիկանության գործողությունների վերաբերյալ, Ահարոնյանն ասաց. «Տարբեր քննարկումներ լինում են, յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն եթե հարցին մոտենում ենք ավելի պրոֆեսիոնալ՝ կան հարուցված քրեական գործեր եւ միայն դրա ավարտից հետո հնարավոր կլինի կոնկրետ գնահատականներ հնչեցնել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է բերման ենթարկված քաղաքացիներին 32 ժամից ավել պահելուն, Ահարոնյանն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ անձը երեք ժամից ավել պահվել է ոստիկանությունում, ուրեմն նրանք ունեցել են կասկածյալի կարգավիճակ:

Նշենք, որ մեր հարցին ի պատասխան Հայկուհի Հարությունյանն ասաց, որ բերման ենթարկված 730 քաղաքացիներից ձերբակալվել է 60-ը, իսկ 30-ի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում:

Տպել
2663 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան