Բելառուսը 50%-ով բարձրացնում է ռուսական նավթի տարանցման սակագինը

Բելառուսը հոկտեմբերի 11-ից միանգամից 50%-ով թանկացնում է իր տարածքով անցնող խողովակաշարերի միջոցով ռուսական նավթի Եվրոպա տարանցման սակագները: Նման կարգադրությամ է հանդես եկել Բելառուսի առեւտրի եւ հակամենաշնորհային նախարարությունը, որն արդեն իսկ հրապարակվել է:

Ինչպես հայտնում է dw.com-ը, խոսքը «Բարեկամություն» խողովակաշարի մասին է, որը Բելառուսում բաժանվում է երկու մասի: Հյուսիսային մասը Լեհաստանով հասնում է Գերմանիա, իսկ հարավայինը՝ Ուկրաինայի տարածքով Սլովակիա, Չեխիա եւ Հունգարիա: Վերջին անգամ բելառուսական կողմը սակագները թանկացրել էր այս տարվա փետրվարի 1-ին շուրջ 10%-ով:

Փորձագետներն այս քայլը կապում են վերջին շրջանում Բելառուսի ու Ռուսաստանի միջեւ գազի գնի շուրջ ընթացող բավականին խնդրահարույց բանակցություններով: Մոսկվան եւ Մինսկը վիճում են Բելառուս առաքվող ռուսական գազի գնի շուրջ: Բելառուսը, ըստ լրատվամիջոցների պնդում է, որ գազի գինն էներգակիրների համաշխարհային գների անկման համատեքստում Բելառուսի համար իջեցվի շուրջ 30%-ով, ինչին դեմ է Մոսկվան:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անգամ մեղադրեց Ռուսաստանին ճնշում բանեցնելու մեջ եւ մատնանշեց, որ կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի շուրջ:

Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից նշում են, որ պաշտոնական Մինսկը չի ցանկանում վճարել գազի դիմաց եւ Ռուսաստան առաքել նավթմթերքներ, ինչպես նշված է համապատասխան համաձայնության մեջ: Այդ իսկ պատճառով երրորդ եռամսյակում Ռուսաստանից Բելառուս առաքվող նավթի ծավալը կրճատվել է շուրջ 40%-ով:

Տպել
1229 դիտում

Պետական համակարգն ու տարբեր կառույցներն այլեւս չեն միջամտում գործարար ոլորտին․ Տիգրան Խաչատրյան

Եւս մեկ անգամ հռչակում եմ տնտեսական հեղափոխության կարգախոսը․ հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վե՛ր կենանք ու քայլենք

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը․ ներկա է լինելու վարչապետը

Ստեփանավանում 81-ամյա կինը ինքնասպան է եղել տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել