ՀՀԿ-ականները Բալասանյան դաշինքի մանդատների հաշվելու հարցում ձգտում են Նոբելյան մրցանակի

04/10/2016 schedule13:28

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության հարցը, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող Տիգրան Մուկուչյանին,  հիշեցրեց Գյումրու ընտրությունների արդյունքների մասին;

Տեղեկացնենք, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրված է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:

«Դուք մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել եք՝ «Բալասանյան դաշինքին» 17 մանդատները տրվել են բացառապես օրենքին համաձայն, չգիտեմ՝ որ օրենքին եք հղում արել, ինձ թվում է մեր եւ ձեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են, որովհետեւ մեր Ընտրական օրենսգրքով բոլոր հնարավոր ու անհնար հաշվարկներով, բոնուսներով ու վերահաշվարկներով, Բալասանյան դաշինքը 15 մանդատից ավելի չունի: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա, եւ ՀՀԿ-ական մեր գործընկերները ձեզ հետ միասին փորձելով հիմնավորել «Բալասանյան դաշինքն» ունի 17 մանդատ, երեւի հավակնում են լրացնել այդ բացը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանի հավաստմամբ՝ «Բալասանյան դաշինքն» ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն 9 մանդատ, ՀՎ-ն՝ 5, ԳԱԼԱ-ն՝ 4:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերջանական արդյունքը հրապարակվելու է քվեարկությունից հետո՝ յոթերորդ օրը.

«Հետեւաբար, հարցազրույցները, որ դուք հիշատակեցիք, ըստ էության, այնտեղ հաշվի են առնվել քվեարկության նախնական արդյունքները, իսկ ինչ վերաբերում է նախնական հաշվարկին, թե նշանակած թվերը, որ ասում եք, առանց բոնուսի էլ ստացվում է: Ինչ վերաբերում է ԸՕ կանոնակարգմանը, բնավ չհավակնելով Նոբելյան մրցանակի, ասեմ, որ այս ԸՕ-ն նորույթ չէ, այս կանոնակարգումներում նորույթ չկա: Հստակ ամրագված է, որ քվեարկությունից հետո նախ որոշվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 6 տոկոսի շեմը, դաշինքի պարագայում՝ 8 տոկոսի: Հաշվարկելուց հետո սկսվում է մանդատների հաշվման պրոցեսը: Հաշվարկի արդյունքում ստացվում են այն թվերը, որ դուք եք ասում, բայց կա նաեւ շարունակություն, եթե այդ ամենից հետո որեւէ կուսակցություն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, ապա արդեն գործում է բոնուսը»,- ասաց Մուկուչյանը:

Մուկուչյանը մանրամասնեց, որ հաշվարկի արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը՝ 14,8 «Բալասանյան դաշինքը», ինչը կազմում է 40 տոկոսից ավելին.

«Այս պարագայում բոնուսները գումարվում են»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքելով ասաց, որ ԸՕ-ի հեղինակները՝ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը «կարող են հիմնավորել անգամ անհիմնավորելին», սակայն անտրամաբանական համարեց այդ հիմնավորումները:

 

Տպել
2257 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ