Ո՞րն էր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության հրաժարականի պատճառը

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրաժարական տված վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կուսակցության վարչության հրաժարականին՝ նշեց, որ երեկ նշանակվել է արտահերթ համաժողով եւ վարչության որեւէ անդամ կաշկանդված չէ նորից առաջադրվելու եւ վերընտրվելու:

Խոսելով վարչության հրաժարականի պատճառների մասին, պատգամավորը նշեց, որ «ՔՊ»-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ մասնակցություն է ունեցել 6 համայնքում, որոնցից միայն մեկում է հաղթանակ տարել. դա Նոր Կյանք գյուղն է, իսկ վարչությունում համաձայն չեն եղել արդյունքի հետ եւ պատասխանատվության իրենց բաժինն են այժմ վերլուծում:

«Մեր վարչությունը չի համաձայնել այս վիճակագրության հետ՝ ստանձնելով իր բաժին պատասխանատվությունը: Պարտության պատճառները դեռ վերլուծված չեն, դա կարվի համաժողովի նախապատրաստական փուլում՝ վարչության անդամության թեկնածուների նախընտրական արշավի ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր վարչությանն կազմին վերաբերող քննարկումները կսկսվեն այսօրվանից՝ կուսակցության գրասենյակում: Կատարվածը պատգամավորը համարեց քաղաքական նոր մշակույթի դրսեւորում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, երեկ քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները. որոշել է

  1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:
  2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:
  3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչեւ կուսակցության նոր Վարչության ձեւավորումը:
  4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում:
Տպել
2301 դիտում

Ղարա դաշ. համացանցում հայտնվել է լուսանկար, որում հավանաբար գրավված ադրբեջանական դիրքն է

«ՈւԱԶ»-ային սադրանք հայ-ադրբեջանական սահմանին. 2 օրվա խրոնիկա

Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ամբողջ սելավը կարկուտի տեսքով լցվել է մեր տուն. գյումրեցի Ավագյաններն արտակարգ իրավիճակում են հայտնվել (լուսանկարներ)

Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ

Հակամարտությունը սրվել է. աշխարհի առաջատար լրատվականների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն է

Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ մուտք գործելուց

Դատապարտում ենք բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. Նաղդալյան

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան

Գայանե Աբրահամյանը երեկվանից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ

Գյումրու փողոցները մաքրվում են սառույցից, շենքերի նկուղները՝ ջրից. ԱԻՆ-ը արդեն 125 կանչ է ստացել (լուսանկարներ)

Չտրվեք սադրանքներին. մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը