«Կառավարությունը չի քննարկել եւ չի քննարկում որեւէ պարտքի դիմաց ՋԷԿ-ն օտարելու հարցը»

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց, թե որքա՞ն է Երեւան ՋԷԿ-ի պարտքը Գազպրոմին:

«Հրապարակումներ էլ եղան, որ Երեւան ՋԷԿ-ը պարտքի դիմաց Գազպրոմին հանձնելու հնարավորություններ կան»,- ասաց Քոքոբելյանը:

Հարցին պատասխանեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը:

Նախարարի խոսքով՝ Երեւանի պարտքը կազմում է 35 մլն դոլար, իսկ հուլիսի մեկի դրությամբ՝ 52, 300 հազար դոլար, որից 17, 300 հազար դոլարը մարվել է:

Ինչ վերաբերում է Երեւան ՋԷԿ-ն օտարելուն, նախարարը ասաց.

«Երբեւէ Կառավարությունը չի քննարկել եւ չի քննարկում որեւէ պարտքի դիմաց ՋԷԿ-ն օտարելու հարցը»:

Խոսելով պարտքը փակելու մասին նախարարն ասաց,  որ կան տարբերակներ, որոնցից մեկն էլ գույքով փակելն է:

«Դրամով, գումարով փակելն, իհարկե, առաջին տարբերակ է քննարկվում, բայց Գազպրոմի հետ ընթանում են պարտքերը գույքով փակելու վերաբերյալ տարբերակներ»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ 90-ականների կեսերից, երբ տնային տնտեսությունների գազամատակարարումը վերականգնվեց՝ խնդիր առաջացավ գազատարների մաշվածության, որոշ դեպքերում՝ բացակայության:

«Խոսքը գնում է այդ գազաբաշխիչ ցանցերի եւ բաշխման մասին»,- մանրամասնեց նա: Քոքոբելյանն արձագանքեց, որ «այնուամենայնիվ, նախարարի պատասխանի եւ նախկին պարտքի մեջ տարբերություն կա»:

«Նախկինում 33մլն էր, հիմա՝ 35 եւ հետո հասկանալի է, որ պարտքն առաջանում է չվճարելու պատճառով, ի՞նչու չեն վճարել»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարն ասաց, որ Երեւանի ՋԷԿ-ն աշխատող ընկերություն է եւ ամեն ամիս բնական գազ է վերցնում եւ հաջորդ 25-ին վճարում է, ուստի ցանկացած պահի պարտքի թիվը կարող է փոխվել:

«Տեխնիկական աուդիտ անցկացվել է, հաշվարկվել է եւ չափագրումների արդյունքում ստացվել է այն գինը, որի մասին ասացի: Երբ նյութական կդառնա Գազպրոմի հետ քննարկումը, կանցկացվի անկախ աուդիտ եւ գնահատում»,- եզրափակեց նա:

Տպել
2306 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում