Պայմանավորվել էինք չէ՞ անկեղծ խոսել, չգիտեմ. վարչապետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանն ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հիշեցրեց, որ վերջինս իր ելույթում հայտարարել է՝ պետական ապարատում պետք է ընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ. «Սակայն ինչպես ինքներդ էիք հայտարարել, լավ կադրերը պահանջված են ու բարձր որակավորում ունեցողներն ամեն տեղ են պահանջված, ու նրանք մասնավոր տեղերում են աշխատում ավելի բարձր աշխատավարձով: Հիմա ինչպե՞ս եք հրապուրելու այդ մասնագետներին պետական ծառայությամբ, որտեղ վարձատրությունն ավելի ցածր է»,- հարցրեց նա:

«Պայմանավորվել էինք չէ՞ անկեղծ խոսել, չգիտեմ: Այ, իրոք, չգիտեմ, պետք է մեջներից ընտրենք մարդկանց, որոնք միսսիա են տեսնում»,- արձագանքեց վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ճիշտ չի լինի խոսել պետական պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման մասին, երբ «դեռ չենք լուծել շատ այլ խնդիրներ».

«Բայց պետական կառավարման համակարգն էֆեկտիվ դարձնելու համար մենք պետք է այդ հարցին անդրադառնանք, հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա որակյալ կառավարիչներ, դա իսկապես խնդիր է»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տպել
1743 դիտում

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին

ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարության սկզբունքը եւ ակադեմիական ազատությունները

Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է

Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ է. մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ

Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում

Սպանության փորձ Դիլիջանում․ կրակել են 32 անգամ, կասկածյալներին հայտնաբերել են (տեսանյութ)

Ես ձերբակալվողի նմա՞ն եմ․ իրենց երազներն են․ Դավիթ Սանասարյան

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

20 տարի անց թարմացվեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խոհանոցային գույքը

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի

Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատուհանի ճաղավանդակից կալանավորի կախվելու դեպքով հարուցվել է քրգործ

Երկարօրյա խմբեր գործում են 39 մանկապարտեզից միայն 13-ում. ո՞րն է պատճառը

Համոզված եմ, որ Հայաստանը շատ արագ տեմպերով ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ․ Աննա Հակոբյան

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Բաթոյան

Հայտարարություն մրցույթի մասին

Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է

Հավաքականի բոլոր առաջատարները կմասնակցեն ՀՀ մարմնամարզության առաջնությանը

Յուրացվել է շուրջ 16 մլն դրամ․ Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ի վերահսկողության մեխանիզմների կարեւորությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ