Նեղանալ ու նեղսրտել չպետք է լինի. Սերժ Սարգսյանը՝ կառավարության անդամներին

11:35 Սերժ Սարգսյանի խոսքով՝ կառավարման թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: «Ակնհայտ է, որ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է եւ գործընկերներդ ունենում են տնտեսական աճ: Շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին քաղաքական ազդակներ եւ դու պարտավոր ես անել առավելագույնը՝ զարգացում ունենալու համար: Մեզ անհրաժեշտ է շարունակ լինել մրցունակ եւ հետեւողականորեն բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Իմ համոզումն ու աշխարհի փորձն է ասում, որ հնարավոր է եւ պետք է ավելի լավ ու ռացիոնալ կառավարել համեստ միջոցները, որպեսզի հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ կառավարությունը ստանձնում է լրջագույն փոփոխությունների շարժիչ ուժի դերը:

Սերժ Սարգսյանը դիմելով կառավարության անդամներին՝ ասաց, որ նրանց վիճակված է դառնալ անցումային ժամանակաշրջանի առաջնորդները:

«Ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք մենակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր օղակները, ես դա խոստանում եմ: Ձեզ ոգեւորելու են, աջակցելու են, քայլելու են նույն ոգեւորությամբ, բայց շարժիչ ուժը պետք է լինի Կառավարությունը, շինարարը պետք է լինի Կառավարությունը: Նոր կառավարության հաջողությամբ է պայմանավորված այն ակնկալիքները, որն ունի այսօր մեր ժողովուրդը: Ուրեմն պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ, ինչպես եւ պայմանավորվել ենք՝ նեղանալ եւ նեղսրտել չկա:

Բոլորս պետք է հասկանանք, որ երբ մենք հասնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամները եւ ձեր ընկերներն այս հանգամանքը կհասկանան: Մի վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում: Նվիրվելով աշխատանքին, դուք ձեր ուշադրությունը եւ ձեր ընտանիքի անդամների, ձեր ընտանիքի նկատմամբ, եւ որ շատ կարեւոր է՝ մեր ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: Եղեք միասնական, վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ: Վարչապետն այս թիմի առաջնորդն է: Եվ ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքներն ու հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու, այլ վերաբերվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- հայտարարեց նա:

11:15 «Հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»,- նոր ձեւավորված կառավարական թիմին իր վստահությունը հայտնեց Սերժ Սարգսյանը:

11:13 Սերժ Սարգսյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ դիմեց կառավարության անդամներին՝ նախապես չբարեւելով վերջիններիս: Իր խոսքը նա սկսեց՝ խոսելով նոր նշանակումների մասին: «Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք ՀՀ-ի նոր կառավարության ձեւավորման գործընթացը: Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթում եմ ձեզ հաջողություն: Ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ: Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է»,- ասաց նա:

11:08 Քիչ առաջ Սերժ Սարգսյանը մուտք գործեց ՀՀ կառավարության շենք: Սպասվում է, որ նա կխոսի Կարեն Կարապետյանի կառավարության արդեն ձեւավորված կազմի, առաջիկա անելիքների մասին:

Տպել
2665 դիտում

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է․ Ռիչարդ Հոգլանդ

«Վորլդ Վիժնի» հետ համագործակցության հիմքում երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու մղումն է․ նախարար

Ջերմություն, քաշի կորուստ․ Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանն առողջական խնդիրներ ունի․ ՄԻՊ

«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)

Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»

Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն