Քլինթո՞ն, թե՞ Թրամփ. Ի՞նչ կլինի Հարավային Կովկասում

06/10/2016 schedule19:55

ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական պայքարն անցնում է բավական թեժ մթնոլորտում:

Հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների թեկնածուների՝ Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթոնի բանավեճերի առարկան ոչ միայն ամերիկյան ներքին իրողություններն են, այլեւ գլոբալ քաղաքական ու տնտեսական զարգացումները: Սա բնականոն երեւույթ է: ԱՄՆ-ը, անգամ Պուտինի ընկալմամբ, առաջին գերտերությունն է, տնօրինում է համաշխարհային տնտեսության ավելի քան 15%-ը, համաշխարհային առեւտրի շուրջ 1/4-ը իրականացվում է դոլարով, եւ բացարձակ ռեկորդակիր է աշխարհով մեկ տեղակայված ռազմաբազաների քանակով:

Հարավային Կովկասը ԱՄՆ գլոբալ հետաքրքրությունների տիրույթում է: Այստեղ խաչվում են ԱՄՆ շահերի մի շարք շերտեր: Նախ՝ տարածաշրջանային պետություններից Վրաստանն ընկալվում է ԱՄՆ եւ Արեւմուտքի ազդեցության հիմնական օղակը: Այն ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, պաշտոնապես դառնալ ԱՄՆ-ի ռազմական-քաղաքական դաշնակիցը ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս, սակայն այս ուղղությամբ Թբիլիսին պարծենալու համար դեռ մեծ հաջողություններ չունի:

Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման եւ Մոսկվայից Եվրոպայի էներգետիկ կախվածության թուլացման տեսանկյունից Վաշինգտոնի համար զգալի հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանը: Հենց այս աշխարհաքաղաքական տրամաբանության ծիրում են ծագել «Նաբուկկո», ապա Տրանսանատոլիական, Տրանսկասպյան ու Հարավային գազային միջանցք անունները կրող, Ռուսաստանը շրջանցելու հեռանկարով Եվրոպա գազ մատակարարելու տարբեր «խուճուճ» ծրագրերը:

Վերջապես Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը պայմանավորված է նախ ԼՂ հակամարտությամբ (այս համատեքստում նույնքան հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Բաքուն), Ռուսաստանի ու Իրանի հետ ունեցած սերտ հարաբերություններով: Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի ներկայությամբ եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով: Սրանք գործոններ են, որոնք կարող են ԱՄՆ-ի դուրը չգալ, սակայն չհետաքրքրել չեն կարող: 

Պատահական չէ, որ Հայաստանում է կառուցված աշխարհում ամենամեծ ԱՄՆ դեսպանատներից մեկը: Այն նպատակ է հետապնդում ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի հետ կապված խնդիրների լուծման համար: Իրանի քաղաքացիներին սպասարկում է հենց ՀՀ-ում տեղակայված ԱՄՆ դեսպանատունը: Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ Իրանի գործոնով: Ուստի, կարեւոր է հասկանալ գլոբալ քաղաքականության հիմնական խաղացող եւ ճարտարապետ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը յուր վարչակազմով ինչ քաղաքականություն կարող է որդեգրել տարածաշրջանի նկատմամբ:

Թեպետ այժմ Թրամփի եւ Քլինթոնի շանսերը նախընտրական պայքարում գրեթե հավասար են, սակայն փորձագետների կարծիքով, Դեմոկրատական կուսակցության թեկնածուի ընտրվելու հավանականությունն ավելի մեծ է: Այնուամենայնիվ Քլինթոնի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու պարագայում Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ որոշակի դատողություններ հնարավոր է անել՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս պետքարտուղար լինելու փորձը: Նախ, Քլինթոնը Ռուսաստանի նախաձեռնությունները՝ սկսած Եվրասիական տնտեսական միության ձեւավորումից մինչեւ Ուկրաինա եւ Սիրիա, ընդունում է սվիններով:

Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության կազմավորման մասին խոսելիս, Քլինթոնը բաց տեքստով զգուշացրեց. «Մենք մտադիր ենք խանգարել տնտեսական ինտեգրման քողի տակ նոր ԽՍՀՄ-ի ստեղծման գործընթացը»: Այժմ դեմոկրատ թեկնածուի հռետորաբանությունը Ռուսաստանի ուղղությամբ ոչ միայն չի մեղմացել, այլեւ ավելին՝ կոշտացել է: Ուստի, շատ հավանական է սպասել ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտության սրացում, որի «շորշոփը» կզգացվի նաեւ Հարավային Կովկասում:

«Եթե Քլինթոնն ընտրվեց նախագահ, ապա պետք է սպասել Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացում հետխորհրդային տարածաշրջանում գրեթե ամենուր՝ սկսած Հարավային Կովկասից մինչեւ Ուկրաինա: Թրամփի պարագայում հնարավոր է սուր խնդիրների որոշակի մեղմացում, քանի որ նա ընկալում է Ռուսաստանը որպես գործընկեր, որի հետ կարելի է պայմանավորվել», - մեզ հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ, Բարձրագույն տնտեսական դպրոցի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչեւը՝ հավելելով, որ հարաբերությունների կտրուկ սրացումը կարող է իր ազդեցությունն ունենալ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման վրա, որի աշխարհաքաղաքական հովանավորները ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանն են:

Ռուսաստանցի մեկ այլ քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը կարծում է, որ Հանրապետական նախագահի պարագայում ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում ավելի շատ թեքվելու է Ադրբեջանի կողմը: «Թրամփը՝ որպես գործարար, թեպետ կապ չունի նավթային սեկտորի հետ, սակայն պաշտպանում է ամերիկյան նավթային ընկերություններին: Հանրապետականները լրջորեն կապված են նավթային լոբբիի հետ: Ուստի հանրապետական վարչակազմի հետաքրքրությունը կասպյան տարածաշրջանի էներգետիկ նախագծերին, հավանական է, որ մեծ լինի»,- նշում է նա:

Այլ է խնդիրը Հիլարի Քլինթոնի պարագայում, որի պահվածքը պետքարտուղարի պաշտոնում, փորձագետի կարծիքով, Հայաստանին գոհացրել է: «Դեռ սենատոր եղած ժամանակահատվածում նա Օսմանյան կայսրությունում 1915 թ. հայերի հետ կապված ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն է անվանել, սակայն այլ հարց է, որ խուսափել է այդ տերմինից պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս», - նշում է նա՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ե՛ւ Քլինթոնի, ե՛ւ Թրամփի համար առաջնահերթություն չի ներկայացնում:

Թեպետ հնարավոր է՝ Սպիտակ տան հետաքրքրությունն այս խնդրի նկատմամբ բարձրանա, եթե այն թույլ տա լուծել ավելի գլոբալ խնդիր: Ռուսաստանի զսպումը, նշում է վերլուծաբանը, տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: «Դա ենթադրում է ավելի սերտ աշխատանք հետխորհրդային երկրների հետ: Ուստի, կախված իրավիճակից, ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության մասով կարող է որոշակի խոստումներ տալ թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին», - նշում է Նեյժմակովը:

Տպել
4438 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին