«Ո՞ւր փախչեմ իմ տնից, կամ ումի՞ց եմ վախենում, որ փախչեմ». քաղաքապետի ծեծված թեկնածու

«Ես ոչ միայն Հայաստանում եմ, այլեւ ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ». մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, ընտրությունների նախօրեին Էջմիածնի գործող քաղաքապետի թիմակիցների կողմից ծեծի ենթարկված Արթուր Թումանյանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն վաճառելով իրեն պատկանող մեքենան, տները եւ ջերմոցները՝ պատրաստվում է փախչել երկրից:

Թումանյանն ասաց, որ իր համոզմամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է այդպիսի տեղեկություններ տարածում: «Իրենք են երեւի, չգիտեմ՝ ինչ են ուզում ասել դրանով: Ես իմ տանը նստած եմ, ո՞ւր փախչեմ իմ տնից կամ ումի՞ց եմ վախենում, որ փախչեմ»,- ասաց Թումանյանը եւ շարունակեց. «Բնակարաններ ես չեմ էլ ունեցել, մի տուն է, որի մասին ամբողջ փողոցը գիտի: Իսակովի պողոտայում է տունը, ջերմոցներն էլ տեղում են»:

Քաղաքապետի թեկնածուն, որն ընտրության օրն անցկացրեց հիվանդանոցում, ասում է, որ դժգոհ չէ իրավապահ մարմինների աշխատանքից:

«Բոլորի հետ առերեսվել ենք, քրգործը հարուցված է, իրենք իրենց ցուցմունքն են տվել, մենք էլ մերը, որտե՞ղ գնամ բողոքեմ»,- ասաց Թումանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, նախ՝ լուր տարածվեց, որ կրակել են Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Ըստ այդ լուրերի՝ կրակոցները հնչել էին «Վազ 21/06» մակնիշի մեքենայից, որի մեջ եղել էին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանը:

Ավելի ուշ Թումանյանն ու Աբգարյանը պատմեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել այլ կերպ. ըստ նրանց պատմածի՝ նախ առեւանգել են իրենց ընկերոջը՝ Կիրակոս Բաժակյանին, եւ երբ իրենք գնացել են Բաժակյանին փնտրելու, Կարեն Գրիգորյանն ու նրա մորաքրոջ որդին ջիփով հետապնդել են իրենց, հարվածել իրենց մեքենային, իջել մեքենայից՝ փորձելով ծեծել, սակայն Գրիգորյանի մոտից զենքն ընկել էր եւ Թումանյանը վերցնելով այն օդ էր կրակել՝ վախեցնելու համար:

Թումանյանի պատմելով Գրիգորյանները շարունակել են հետապնդել եւ մի հարմար տեղ ծեծել են իրեն ու Աբգարյանին: Բաժակյանին առեւանգելու եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրգործով կա մեկ ձերբակալված, մեկ կալանավորված: Իսկ Թումանյանին ու Աբգարյանին ծեծի ենթարկելու գործով դեռ կասկածյալներ չկան:

Տպել
2322 դիտում

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ մուտք գործելուց

Դատապարտում ենք բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. Նաղդալյան

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան

Գայանե Աբրահամյանը երեկվանից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ

Գյումրու փողոցները մաքրվում են սառույցից, շենքերի նկուղները՝ ջրից. ԱԻՆ-ը արդեն 125 կանչ է ստացել (լուսանկարներ)

Չտրվեք սադրանքներին. մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին սկսում է հանրային քննարկումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները

Հուլիսի 12-ի դրությամբ Տեսչական մարմիններն իրականացրել են 48917 ստուգում

Հեղեղում Գյումրիում. կարկուտն ու անձրևը ջրածածկ են արել ամբողջական փողոցներ (լուսանկարներ, տեսանյութ)

Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով