Հայ-ռուսական փոխհարաբերություններ. նոր նախարար, հին դաշնակից

06/10/2016 schedule20:00

Պաշտպանության նախարարի պաշտոնում հնարավոր փոփոխության ինտրիգը մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե՛ երկրի ներսում, եւ թե՛ Հայաստանից դուրս:

Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարության ու նախարարի դերը ներքին եւ արտաքին քաղաքականությունում կտրուկ աճեց եւ ընդգծվեց: Համապատասխանաբար աճեց նաեւ երկրի քաղաքական ղեկավարության ուշադրությունը ՊՆ-ի ու բանակի նկատմամբ: Այդ պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը թերեւս կարելի է ընկալել որպես որոշակի ազդակ՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարաններին:

Վիգեն Սարգսյանն իշխանական բուրգում արեւմտյան վեկտորի ակտիվ եւ գլխավոր ջատագովներից է, իսկ իշխանության ներսում` Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա թերությունների հիմնական քննադատներից: Պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակվում ոչ միայն բարձրաստիճան զինվորականությունից հեռու քաղաքացիական անձ, որը Արեւմուտքի համար նախընտրելի է, այլեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի երկար տարիների հրավիրված դասախոս:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով բավական հատկանշական է տարիներ առաջ Երեւանում փորձագետների մակարդակով կազմակերպած ՀԱՊԿ համաժողովի փակմանը Վիգեն Սարգսյանի արած հայտարարությունը: Այդ միջոցառմանը հրավիրված էին ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետների պատվիրակություններ, այլ նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Վիգեն Սարգսյանը:

Համաժողովին հայաստանցի փորձագետները ԼՂ պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում Ռուսաստանի անելիքների վերաբերյալ ուղիղ հարց էին բարձրացնում, իսկ ՌԴ-ից ժամանած փորձագետները հիմնականում խուսափողական պատասխաններ էին տալիս: Միջոցառման փակմանը Վիգեն Սարգսյանը հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դժգոհության մասին նրբորեն ակնարկեց՝ ասելով, որ եթե այսօր հայաստանյան երիտասարդությունը ուղղակի խմում է կոկա-կոլա, ապա վաղը նա կարող պահանջել այն:

Թերեւս այսպես նա փորձեց պատկերավոր կերպով հասկացնել ռուսաստանցի գործընկերներին, որ դաշնակից ՌԴ-ի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ Հայաստանի դժգոհությունները հանրային ընկալման մեջ փոփոխությունների են հանգեցնում ոչ հօգուտ Մոսկվայի: Չացավ 5-6 տարի, եւ հանրային մակարդակում Ռուսաստանի նկատմամբ ընդգծված դժգոհություն է արտահայտվում, իշխանական ու ազատ մամուլն այն լայնորեն լուսաբանում է: Անգամ Սերժ Սարգսյանն է բաց տեքստով հայտարարում, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ սպառազինությունների առք ու վաճառքը Երեւանի համար անընդունելի է: Պատկերացնել նման բան 10 տարի առաջ՝ ուղղակի անհնար էր:

Այժմ Վիգեն Սարգսյանը ղեկավար է նշանակվում մի կառույցում, որը պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ: Սա ոչ միայն Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումներին է վերաբերում, այլեւ համատեղ պաշտպանական գործողությունների մշակմանը, օպերատիվ աշխատանքների կազմակերպմանը, ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության զարգացմանը եւ այլն: Այս ամենով պետք է զբաղվի արեւմտյան համոզմունքներով, Ֆլետչերի դպրոցի եւ ՌԴ Քաղաքացիական ծառայության ակադեմիայի սան Վիգեն Սարգսյանը:

Հայաստանցի եւ ռուսաստանցի փորձագետները, սակայն, չեն կարծում, որ Ռուսաստանի հետ աշխատանքում Վիգեն Սարգսյանը մեծ դժվարությունների կամ անհարմարությունների կհանդիպի: «Սեյրան Օհանյանի փոփոխությունը կառավարության փոփոխության տրամաբանության մի մասն է: Մյուս կողմից այս կերպ նախագահը ուղղակի պաշտպանական համակարգում մտցնում է ուղիղ նախագահական կառավարում»,- մեզ հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը:

Այս հանգրվանում սա նմանատիպ ոչ թե առաջին, այլ երկրորդ փոփոխությունն է: Ուղիղ նախագահական կառավարում սահմանվեց նաեւ Ազգային անվտանգության ծառայությունում, երբ այդ պաշտոնին նշանակվեց նախագահի օգնական, ռուս-ամերիկյան կրթական «բեգրաունդով» Գեորգի Կուտոյանը:

«Հայաստանի պարագայում քաղաքացիական անձին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը նորություն չէ: Անցյալում նման դեպքեր էլի եղել են, օրինակ՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը: Եթե Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն ուղղակիորեն մասնակցել են ռազմական գործողություններին, բանակի համար նոր դեմքեր չէին, ապա Վազգեն Մանուկյանը լրիվ նոր մարդ էր:

Սակայն նրա նախարարության ժամանակահատվածում գրանցվեցին խոշոր հաջողություններ ղարաբաղյան ռազմաճակատում»,- հիշեցնում է Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ Վիգեն Սարգսյանի նշանակումը ոչ մի կերպ չի կարելի ընկալել որպես Ռուսաստանի հետ հարաբերություններում անհարմարություններ ստեղծելու Հայաստանի «մեսիջ»:

Այս նշանակմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով խնդիր չեն տեսնում նաեւ ռուսաստանցի ռազմական փորձագետները: Անատոլի Ցիգանոկի կարծիքով` ոչ թե անձական նախասիրությունները, այլ պաշտոնը, ընդհանուր քաղաքականությունն ու անվտանգային միջավայրն է որոշում պաշտոնյայի պահվածքը, անելիքները: Ուստի, Ռուսաստան-Հայաստան համագործակցությունը տարբեր, այդ թվում պաշտպանական բնագավառում կա եւ մնալու է առաջնահերթություն: «Դա կարեւոր է, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- մեզ հետ զրույցում նշեց փորձագետը:

Հ. Գ. Անկախ Հայաստանի պատմությունում արեւմտամետ կառավարության՝ Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատանքի օրինակ եղել է: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների մեծ մասին կարելի է շատ «մահացու մեղքերում» մեղադրել, բայց ոչ ռուսաստանամետ լինելու մեջ: Սակայն պատերազմ էր, որը ստիպում էր գործել ոչ ստանդարտ կամ առանց այս կամ այն «մետ» լինելու սխեմաներով:

Ռուսաստանից մատակարարվում էր զենք, Թուրքիայից, ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ հացահատիկ, իսկ Իրանից՝ կերոսին: Հենց այդ տարիներին Ռուսաստանի հետ կնքվեցին Գյումրիում ՌԴ բազայի կարգավիճակի վերաբերյալ եւ հայ-ռուսական Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը:

Տպել
3815 դիտում

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր