Գյումրիում դեռ պարզ չէ՝ ով է մեծամասնություն, ով՝ փոքրամասնություն

Հետընտրական Գյումրիում դեռեւս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: ՀՀԿ-ականներն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում են, որ «Բալասանյան» դաշինքը ստանալու է 17 մանդատ՝ ինչի շնորհիվ լինելու են մեծամասնություն Գյումրու ավագանիում, իսկ ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն պնդում են, որ «Բալասանյան» դաշինքը ընտրությունների արդյունքում կարող է ստանալ միայն 15 մանդատ:

Հանրապետականների պնդումները հենվում են Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի հինգերորդ մասի վրա, ըստ որի՝ քանի որ դաշինքի ստացած 15 մանդատը բոլոր 33 մանդատների թվից 40 եւ ավելի տոկոս է, ուրեմն «Բալասանյան» դաշինքը պիտի ստանա մանդատների մեծամասնությունը՝ առնվազն 17 մանդատ:

Այս խնդրի մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց նաեւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին մեղադրելով մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու ցանկության մեջ: Այսօր էլ ԳԱԼԱ-ն, ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հայտնելով իրենց դիրքորոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ եւ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վրա անուղղակիորեն գործադրված ճնշումների մասին.

«Վերջին օրերին ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանը, «Բալասանյան» դաշինքը և ՀՀԿ մի քանի ներկայացուցիչներ հետեւողականորեն հրապարակային պնդումներ են անում այն մասին, թե Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ստացված քվեների եւ մանդատների հաշվարկի հիման վրա 33 տեղերից 17-ը հատկացվելու է «Բալասանյան» դաշինքին (ՀՀԿ եւ ՀՔԴՄ կուսակցություններ): Այս հայտարարություններով նրանք փորձում են հանրային կարծիք ձեւավորել, թե օրենքի ճշմարիտ մեկնաբանություն են անում, եւ ըստ այդմ, իբր «Բալասանյան» դաշինքը պետք է ստանա մանդատների կեսից ավելին, ինչով անուղղակի ճնշում են գործադրում թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վրա»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարությանը դեռ ծանոթ չէ.

«Կիրակի օրն ենք վերջնական տվյալները ներկայացնելու, եթե հարց կունենաք, էն ժամանակ կասենք: Հիմա վերահաշվարկների  պրոցեսում ենք, կարիք էլ չունեմ վերլուծելու նրանց ասածները,  ամեն մեկն իր սեփական կարծիքն ունի, արտահայտում է: Մեր  ասելու ժամանակը կգա՝ կասենք»,-ասաց Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ստացել է 9 մանդատ, ԳԱԼԱ-ն՝ 4, ՀՎԿ-ն՝ 5:

Չի բացառվում, որ ՀՎԿ-ԳԱԼԱ-ԲՀԿ համագործակցության արդյունքում պատկերը փոխվի, եւ Սամվել Բալասանյանը չընտրվի քաղաքապետ:

Տպել
2463 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է