Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունով Սերժ Սարգսյանը մանրում է իր կարողությունը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը պետք է դիտարկել հետեւյալ տրամաբանությամբ. «Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել, հետո նշանակվել: Ես կարծում եմ՝ սուր պահերին, իսկ սուր պահերից մեկն էր հանրաքվեն, երբ պետք էր կեղծել հանրաքվեն, նա դիմեց այդպիսի գործիքի: Քաղաքական մենաշնորհը հիմա ամրագրել են ընտրական օրենսգրքի մեջ եւ 13 ընտրատարածքում իրենք ունեն որոշակի սցենար եւ գծագիր, թե ինչպես պետք է օգտագործեն բոլորն իրենց լծակները, որպեսզի կեղծեն ընտրությունների արդյունքները»:

Նրա խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունով Սերժ Սարգսյանը «մանրում է իր կարողությունը»: «Կարողությունների մեջ են մտնում այսպիսի մարզպետները, նա փորձում է մանիպուլյացնել, թյուրիմացության մեջ գցել հանրությանը, թե արատավոր անձանցից ազատվում են: Իհարկե, այդ արատավոր անձինք հիմնասյունն են այս համակարգի, բայց արատավոր անձի փոփոխությունն արատավոր համակարգի փոփոխությունը չէ: Նա փորձում է այս մեթոդներով երկարաձգել իր իշխանությունը: Իրականում սրանով չի փոխելու մեր կյանքը»,- ասաց նա:

Անդրադառնալով Վանաձորի ավագանու ընտրություններին եւ Հայկական վերածնունդի ու Լուսավոր Հայաստանի կոալիցիային, նա ասաց, որ ինքն այսօր մեկնելու է Վանաձոր եւ Գյումրի: Հանդիպումներ է ունենալու քաղաքացիների հետ, քննարկելու հարցերը, իսկ թե այդ ուժերից, որոնք են ընդդիմադիրներ, նա հիշեցրեց սեպտեմբերի 21-ին արած իր այն հայտարարությունը, որով թվել էր Հայաստանի 25 տարիների քաղաքական խնդիրները եւ դրանց լուծելու ուղիները: Եթե այդ տրամաբանության մեջ են գործում վերը նշած կուսակցությունները, ապա՝ ընդդիմադիր են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
15210 դիտում

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման