Ադրբեջանի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է

Սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հիմնականում վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ առանց այն էլ լայն լիազորությունների բացարձակացմանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը.

«Իշխանության կողմից նախատեսած բոլոր կետերն անցան, թերեւս գործընթացի միայն ձեւական մասն է մնացել: Մինչ հոկտեմբերի 16-ն այդ փոփոխությունները պետք է ուժի մեջ լինեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետը, հղում կատարելով Ադրբեջանի ընդդիմադիրների ելույթներին, ասաց, որ փոփոխությունների արդյունքում «Ալիեւը վերածվում է թագավորի».

«Գուցե չափազանցված է ինչ-որ չափով, բայց իրականում հիմքեր ունեն այդպես մտածելու»,- ասաց նա:

Անդրադառնալով փոփոխություններին, Տարոն Հովհաննիսյանը նախ խոսեց Ադրբեջանի նախագահի կողմից խորհրդարանը լուծարելու իրավունքի մասին.

«Եթե մի գումարման խորհրդարանը մեկ տարվա մեջ երկու անգամ չհաստատի նախագահի ներկայացրած կառավարության կազմը, ապա նախագահը կարող է ցրել խորհրդարանը: Նախագահի թեկնածուի համար տարիքային ցենզը հանվում է, եթե մինչ այս պետք է 35 տարին լրացած քաղաքացին առաջադրվեր, ապա ներկայումս նման բան չկա: Ընդդիմադիրները պնդում են, որ այն կոչված է Ալիեւի որդուն  իշխանության բերելու համար, որդին այժմ 19 տարեկան է»,- ասաց ադրբեջանագետը:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ կարեւոր կետերից է փոխնախագահների ինստիտուտի ներդնումը.

«Փոխնախագահների թիվը դեռ հայտնի չէ, բայց նախնական տվյալներով, առաջին փոխնախագահից բացի կլինեն 2-3 փոխնախագահ, եթե նախկինում նախագահը չէր կարողանում կատարել իր պարտականությունները, ապա այն ստանձնում էր վարչապետը: Այժմ այդ իրավունքը փոխանցվում է փոխնախագահներին, փոխնախագահը նշանակվում է նախագահի կողմից»,- ասաց բանախոսը:

Հովհաննիսյանը խոսեց նաեւ այն մասին, որ պատգամավորական թեկնածության  համար եւս տարիքային ցենզը հանվում է, եւ այսուհետև 18 տարեկանից կարող են ընտրվել պատգամավոր»:

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է.

«Նույնիսկ դոլարային փոխարժեքով նշվում է, որ վերջին 10 տարվա մեջ ամենացածրն է, բայց, իհարկե, այն բացարձակ չէ, քանի որ ամեն ինչ չէ, որ դոլարով են առնում: Ըստ այդմ, շռայլ գնումներ չի կարող իրեն թույլ տալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրերս Ադրբեջանի կողմից արված այն հայտարարություններին, որ երկաթյա գմբեթներն իսրայելական արտադրության են եւ կարող են իսկանդերների դեմ կիրառվել, Տարոն Հովհաննիսյան ասաց, որ այն «տրամաբանության բոլոր սահմաններից դուրս է»:

«Նախ պետք է պատկերացնել, թե Իսրայելն ինչի է այդ համակարգը ստեղծել. Իսրայելը խնդիր ունի Գազայի հատվածում ինքնաշեն գրադային համակարգերից արձակված հրթիռները թույլ չտալ, որպեսզի բնակավայրերում հայտնվեն: Այդ գրադի հրթիռներն իրենց տրամաչափով շատ ավելի փոքր են, քան իսկանդերների հրթիռները»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ բարեփոխումները որեւէ ազդեցություն կունենա՞ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ըստ իս, որեւէ էական փոփոխություն չեն մտցնի բարեփոխումները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, եւ պաշտպանական ծախսերի կրճատումները, իմ կարծիքով,  թույլ չեն տա Ադրբեջանին գնալ ինչ-որ արկածախնդրության»:

Տպել
3144 դիտում

Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20 հա խոտածածկույթ

1995-ի այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ. այսօր Սահմանադրության օրն է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից. մոտորանավակը խափանվել էր

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության մշակույթ. Ա. Սարգսկանի ուղերձը

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է