Էկվադորի ազգային հավաքականի ֆուտբոլիստին փորձել են ձերբակալել խաղի ժամանակ (տեսանյութ)

Ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի երեկ կայացած Էկվադոր – Չիլի խաղի ժամանակ: Հանդիպման 82-րդ րոպեին՝ 3-0 տանտերերի օգտին հաշվի ժամանակ, Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստ Էներ Վալենսիան հանկարծ ընկել է խոտածածկին՝ ցույց տալով, թե ծանր վնասվածք է ստացել: Բժիշկների միջամտությունից հետո Վալենսիան պահանջել է իրեն շտապ օգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Մեծ է եղել ստադիոնում հավաքված մոտ 40 հազար հանդիսականների զարմանքը, երբ Վալենսիային տեղափոխող բժիշկներին, ապա շտապ օգնության մեքենային հետապնդել են ոստիկանները: Հետագայում հայտնի է դարձել, որ իրականում Վալենսիան վնասվածք չի ստացել, այլ սիմուլյացիայի օգնությամբ կարողացել է խուսափել ոստիկաններից, որոնք ստադիոն էին ժամանել ձերբակալելու ֆուտբոլիստին: Անգլիական «Էվերտոնում» հանդես եկող Էներ Վալենսիայի վրա հայրենիքում՝ Էկվադորում քրեական գործ է հարուցվել 18 հազար եվրո ալիմենտ չվճարելու համար:

Վալենսիային ցանկացել են ձերբակալել դեռ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ, բայց փաստաթղթային խնդիրների պատճառով ոստիկաններին դա չի հաջողվել: Էկվադոր – Չիլի հանդիպման վերջնամասում էլ Վալեսնիան նկատել է խաղադաշտին մոտեցող ոստիկաններին, դատական կատարածուներին եւ սիմուլյացիայի միջոցով կարողացել է խուսափել ձերբակալությունից: Հետաքրքիր է, որ Վալենսիայի աշխատավարձը «Էվերտոնում» կազմում է տարեկան մոտ 250 հազար եվրո:

Տպել
1787 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում