Վրաստանի շատ ընտրատարածքներում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 82,55% ընտրատեղամասերից ստացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պահպանում է առաջատար դիրքերը: Նախնական տվյալներով այն ստացել է քվեների 49,26%-ը, իսկ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 26,46%:

Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու համար 5%-ոց պատնեշը հաղթահարել է «Դավիդ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների ալյանս» դաշինքը: Խորհրդարան անցելու շանս ունի նաեւ Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (4,58%):  

Սա քվեների բաշխման նախնական պատկերն է միայն համամասնական ընտրակարգով: Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից միայն 77-ն է ընտրվում համամասնական ընտրակարգով, մյուսները՝ մեծամասնական: Ավելի վաղ Վարստանի ԿԸՀ նախագահի Թամար Ժվանիան հայտարարել է, որ այս պահին ամփոփոխված տվյալները հնարավորություն են տալիս ենթադրել, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի մեծ քանակությամբ ընտրատարածքներում:

Վրաստանում անցկացված ընտրությունները Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդների գնահատականով թեպետ անցկացվել են հիմնականում խաղաղ մթնոլորտում, սակայն դրանք իդեալական կոչելը դժվար է: IRI դիտորդների պատվիրակության կազմում կան 14 երկրների ներկայացուցիչներ: Դիտորդները հետեւել են քվերակությանն ավելի քան 200 ընտրատեղամասերում, իսկ նախընտրական ժամանակահարվածում անցկացրել են ավելի քան 1000 հանդիպում ընտրություններին մասնակից կողմերի հետ:

Տպել
9341 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում