Երևան
14 °C
12:45 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ վերընտրվեց Գյումրու քաղաքապետ: Այնուհետեւ, Սամվել Բալասանյանը գումարեց նորընտիր ավագանու առաջին նիստը, որի մեկնարկին տեղի ունեցավ նրա երդման արարողությունը:
«Ես, Սամվել Միսակի Բալասանյանս, ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետի պաշտոնը, հանդիսավոր երդվում եմ...». ծափահարությունների ներքո հայտարարեց Բալասանյանը:
Չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 կուսակցության՝ ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի» եւ «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչները բոյկոտեցին Գյումրու ավագանու առաջին նիստը, նիստը չհետաձգվեց:
Արձանագրվեց, որ նիստն իրավազոր է, քանի որ ներկա են ավագանու անդամների կեսից ավելին՝ 17 ավագանու անդամ: Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին կազմված է 33 անդամից: Ավագանու մյուս անդամները, որոնք ներկայացնում են ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» եւ «ԳԱԼԱ» կուսակցությունները, նիստը բոյկոտել էին՝ ի նշան մանդատների բաշխման կարգի դեմ բողոքի:
Իր գլխավորած ցուցակը ներկայացնող ավագանու անդամների ներկայությամբ Բալասանյանը հայտարարեց. «Հարգելի գյումրեցիներ, բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Սա պատմական օր է, իհարկե շատ լավ կլիներ, որ մեր գործընկերները մասնակից լինեին, ափսոսում եմ դրա համար, որպեսզի մեր աշխատանքները սկսեինք, որովհետեւ բոլորի ծրագրերում կային շատ լավ դրույթներ, որով պետք է համագործակցենք եւ կարողանանք շենացնել մեր քաղաքը: Իհարկե, մարդն ունի իր իրավունքը եւ կարող է իր իրավունքով առաջնորդվել: Էնպես որ մենք կարող ենք մեր օրակարգը հաստատել»:
Այս կարճ ելույթին հաջորդեց օրակարգային հարցերի հաստատումը: Հարցերը հիմնականում տեխնիկական բնույթի էին: Ինչպես եւ սպասվում էր, օրակարգի բոլոր հարցերը հաստատվեցին միաձայն: «Դեմ», ձեռնպահ» չկար:
Հաստատվեց նաեւ ավագանու հաջորդ նիստի օրը՝ նոյեմբերի 10:
Նիստի ավարտին Բալասանյանը հայտարարեց. «Բարի երթ ձեզ, ինձ թվում է հաջորդ անգամ մեր գործընկերները ներկա կլինեն»:
Նիստն ավարտելուց հետո Բալասանյանը գրեթե վազելով հեռացավ նիստերի դահլիճից՝ հրաժարվելով պատասխանել նաեւ լրագրողների հարցերին:
Այսպիսով, Գյումրու քաղաքապետ դարձավ Սամվել Բալասանյանը:
Առաջիկա օրերին ԲՀԿ-ն, Հայկական վերածնունդը եւ ԳԱԼԱ-ն վարչական դատարան կդիմեն՝ վիճարկելու թիվ 34 ԸԸՀ նախագահի որոշումը, համաձայն որի 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 4 մանդատ՝ ԲՀԿ-ին եւ 4 մանդատ՝ «ԳԱԼԱ»-ին:
«Հայկական վերածնունդ»-ը, ԲՀԿ-ն եւ «ԳԱԼԱ»-ն պնդում են, որ այդ ձեւով բաշխումն Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի խախտում է:
Արդյո՞ք ընտրություններին մասնակցած 3 կուսակցությանը կհաջողվի չեղյալ համարել մանդատների նման բաշխումը՝ պարզ կդառնա առաջիկայում:
11:10 Այսօր ժամը 12:00-ին նիստ է գումարելու Գյումրու նորընտիր ավագանին: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» բոյկոտելու են այդ նիստը եւ որպես բողոքի նշան հրաժարվելու են իրենց մանդատներից: «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել նախ Վարչական դատարան, իսկ հետո նաեւ Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու մանդատների բաշխման գործընթացը:
«Մենք հայտարարել էինք, որ եթե մանդատները բաշխվեն Սերժ Սարգսյանի կամեցածի պես կամ Մուկուչյանի ուզածով, մենք դիմելու ենք Վարչական դատարան, Սահմանադրական դատարան: Այդ հայտարարությունը սկսեց գործել երեկվանից, երբ հայտնի դարձավ, որ «Բալասանյան դաշինքին» 17 մանդատ է տրվել, ինչը նշանակում է, որ մեկական մանդատ վերցրել են «Հայկական վերածնունդից» եւ ԲՀԿ-ից: Մեզ շուրջ 40 րոպե առաջ զանգել-տեղեկացրել են, որ այսօր նիստ է հրավիրվում, բայց մենք այդ երեք ուժով կբոյկոտենք»,- տեղեկացրեց Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ կիրակի տեղի ունեցավ թիվ 34 ԸԸՀ նիստ, որի ընթացքում ընտրությունների արդյունքում 6 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև Գյումրիի 33 անդամից կազմված ավագանիների խորհրդի մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին
Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ
Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ
Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին
Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստին
Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)
ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)
Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու մասին քրգործն ուղարկվել է դատարան
Բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ. Չախոյան
Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար
Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 414 քաղաքացի
© 2022 Հայկական ժամանակ