Հնարավո՞ր է կազմակերպել սիրիահայերի մասսայական տարհանում

Հայաշատ Հալեպում անդադար հրթիռակոծությունները, որոնք զուգորդվում են խաղաղ բնակչության, այդ թվում՝ տեղի հայերի շրջանում զոհերով, վերստին թարմացրին սիրիահայերի խնդիրների վերաբերյալ քննարկումները, որոնք վերջին շրջանում մամուլի էջերից տեղափոխվել էին բակային խոսակցությունների հարթություն:

Այժմ, երբ Հալեպում ռազմական գործողությունների պատճառով ամեն վայրկյան կարող են նոր զոհեր գրանցվել տեղի հայերի շրջանում, օրախնդիր է դառնում նրանց աղետից փրկելու խնդիրը:

Սիրիահայերի մեծ մասն այժմ բնակվում, ավելի ճիշտ, հրթիռների տեղատարափի տակ գոյատեւում է Հալեպում: Նրանց կյանքի յուրաքանչյուր օրը պայքար է գոյատեւման համար: Իրավիճակն ինչ-որ առումով նման է 1992թ. ղարաբաղյան պատերազմում մինչ Շուշին ազատագրելու դրվագին, երբ բերդաքաղաքի «Գրադ» կայաններից օրական հարյուրավոր հրթիռներ էին թափվում Ստեփանակերտի շենքերի նկուղներում ապրող բնակչության վրա: Այժմ, երբ սուր կանգնած է սիրիահայերի գոնե մի մասին տարհանելու խնդիրը, Սերժ Սարգսյանի հրահանգով Սիրիա երկու ինքնաթիռ հումանիտար օգնություն է ուղարկվում:

Ցանկացած աղետի գոտու բնակչության աջակցության փաստն ինքնին գովելի է, սակայն երբ այդ գոտում մարդիկ գոյության կռիվ են տալիս եւ ամեն օր առերեսվում մահվան հետ, իսկ նրանց մի մասին տարհանելու խնդիրն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, հայրենիքից երկու ինքնաթիռ անգամ ամենաբարի նպատակներով ուղարկված օգնության «մեսիջը» հանրության շրջանում այլ կերպ է ընկալվում: «Մենք կերակուր կուղարկենք, միայն թե մնացեք այնտեղ», ահա հանրային քննարկումներում կարմիր թելով անցնող միտքը:

Հալեպի հայկական թաղամասերի սահմռկեցուցիչ վիճակի մասին անուղղակի վկայում է հայտնի հայ բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA հիմնադրամի հայտարարությունը, որում կոչ է արվում միավորել ջանքերն աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ՝ սիրիահայերին աջակցելու նպատակով: Հայտարարության մեջ սիրիահայերի տարհանման հարցում կոչ է արվում գործել հենց հիմա, քանի որ «նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում»:

Միեւնույն ժամանակ մասնավոր հիմնադրամներն այս հարցում չեն կարող առանց կառավարության աջակցության ինքնագլուխ գործողություններ իրականացնել: Խոսքը ռազմական կոնֆլիկտի գոտու բնակչության տարհանման եւ անվտանգության ապահովման մասին է, որը շատ նուրբ եւ բազմաշերտ խնդիր է:

ՀՀ իշխանությունները հայտնվել են ոչ նախանձելի իրավիճակում: Նրանք մի կողմից չեն կարող հայտարարել, որ չի քննարկվում սիրիահայերի տարհանման հարցը, մյուս կողմից էլ քաղաքական հայտարարություն անելիս պետք է գործողություններ կատարեն, որին ակնհայտորեն թե՛ տնտեսապես, եւ թե՛ անվտանգության ապահովման տեսանկյունից պատրաստ չեն: Կարծում ենք՝ հենց այդ պատճառով IDeA-ի նախաձեռնության մասին մեր հարցին ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տվեց հետեւյալ կարճ ու բավական անորոշ պատասխանը. «Ինչպես Հայաստանում ապաստանած սիրիահայերին, այնպես էլ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին օժանդակելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները ողջունելի են»:

Միեւնույն ժամանակ Սիրիայից հայերի մասսայական տարհանման անվտանգության ապահովման հետ կապված բազմաթիվ չլուծված հարցեր կան: Դրանց առկայության պարագայում, սակայն, չափազանց վտանգավոր է դնել մասսայական տարհանման խնդիր: Այժմ Սիրիայի հայ համայնքի մասին հստակ թվային տվյալներ դժվար է ներկայացնել: Նրանց մի մասը փախստականների առաջին ալիքի հետ տեղափոխվել է Հայաստան, մի մասը՝ Լիբանան, իսկ շատ սիրիահայեր Հայաստանից ու Լիբանանից տեղափոխվել են արեւմտյան երկրներ:

Ըստ սփյուռքի նախարարության տվյալների, Հայաստանում բնակություն են հաստատել 16 հազար սիրիահայեր: «Գրեթե նույնքան մարդ տեղափոխվել է Լիբանան: Ի սկզբանե Հայաստան էին ժամանել շուրջ 20 հազար սիրիահայեր: Նրանցից շուրջ 4 հազարը հեռացավ Հայաստանից հենց առաջին իսկ ալիքի ժամանակ, ովքեր դիտարկել են Հայաստանը որպես տրանզիտ երկիր: Այնուհետեւ մի մասը մեկնեց Շվեդիա, Հոլանդիա եւ Կանադա: Այս պահին նման արտահոսք չկա: Կանադան ժամանակին շուրջ հազար սիրիահայ ընդունեց եւ վերջ: Կանադան սոցիալական լուրջ փաթեթ չի տրամադրում, իսկ կյանքն այնտեղ բավականին թանկ է», - մեզ հետ զրույցում նշեց «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի հիմնադիր, սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանը:

Այնուամենայնիվ, մինչեւ տարհանումը կազմակերպելը պետությունը պետք է լուծում տա մի քանի կարեւոր հարցերի: Ո՞ւմ եւ ինչպե՞ս է տարհանելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հալեպում տարբեր տվյալներով ապրում է շուրջ 20 հազար հայ, չի բացառվում, որ տարհանվողների մեջ կարող են ներդրվել ահաբեկիչներ, ինչը մեծ ռիսկ է: Ինչպե՞ս տարհանել:

Հալեպի հայերին տարհանելու համար նրանց պետք է տեղափոխել այնտեղից շուրջ 180 կմ հեռավորության վրա գտնվող Լաթաքիա, որտեղ տեղակայված են ավիաբազաները: Այդ ճանապարհը թեպետ գտնվում է սիրիական կառավարական ուժերի վերահսկողության ներքո, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մարդկանցով լի ավտոշարասյունը հրթիռակոծության չի ենթարկվի եւ ահաբեկչական հարձակման թիրախ չի դառնա: Ո՞վ է ապահովելու անվտանգությունը: Հայաստանն այնտեղ զորք չունի, ոչ էլ ռազմական ավիացիա: Սիրիական բանակի ուժերը հազիվ ահաբեկիչների դեմ մարտեր են մղում: Ռուսաստա՞նը: Դժվար թե ՌԴ-ն թեկուզ ոչ անվճար զորք, զինտեխնիկա ու ավիացիա ապահովի այդ տարածքով անցնող հայերով լի ավտոշարասյունների անվտանգությունն ապահովելու համար:

Բացի այդ, կան եւս մի քանի «խանգարող» հանգամանքներ: Ինչպե՞ս կվերաբերվեն մասսայական տարհանման նախաձեռնությանը սիրիական իշխանություններն ու տեղական համայնքային էլիտան: «Տարհանում կազմակերպելը շատ բարդ հարց է: Նախ, մարդկանց իրենց կամքին հակառակ չես կարող տարհանել: Իհարկե, նրանց մի մասն այժմ իսկապես ցանկանում է տեղափոխվել, սակայն մի մասն էլ չի ցանկանում: Կա նաեւ քաղաքական խնդիր, քանի որ եթե մարդկանց մասսայաբար տարհանում ես այդ երկրից, ապա առաջ է գալիս ունեցվածքների խնդիր, սիրիական կառավարության հետ հարաբերությունների հարցը եւ այլն: Դրանք գլոբալ քաղաքական խնդիրներ են, որոնք կարող են առաջ գալ: Միեւնույն ժամանակ բնակչության ահագին մասի սիրիական անձնագրերն արդեն հին են, ժամկետն անց են: Ինչպե՞ս են իրենք այդ անձնագրերով դուրս գալու երկրից: Նոր անձնագիր վերցնելն ահավոր բարդ է, իսկ նման անձնագրերով սիրիական պետությունը դուրս չի թողնի նրանց», - նշում է Վարդան Մարաշլյանը:

Մյուս կողմից, տարհանում կազմակերպելիս պետությունը պետք է տնտեսապես պատրաստ լինի ընդունել փախստականներ: «Հայաստանը բնակչության թվաքանակով Եվրոպայում երրորդ տեղում է փախստականների ընդունման մասով: Սիրիահայերի մեծ մասն այստեղ զբաղված է ծառայությունների ոլորտում: Թեպետ կան սիրիահայերին աջակցության տարբեր ծրագրեր (սուբսիդավորվում են բնակարանների վարձերը, ինչպես նաեւ ուսանողների վարձերի 75 տոկոսը, պատրաստվում են մասնագետներ) են գործում, սակայն դրանց ծավալը բավարար չէ: Ուստի, նոր փախստականների ալիքին Հայաստանը դժվար թե պատրաստ լինի տնտեսապես:

Սիրիայի ու Հայաստանի տնտեսությունները սկզբունքորեն տարբեր են: Հայերն այնտեղ զբաղված են եղել տարբեր ոլորտներում, որտեղ առաջարկը միշտ գերազանցել է պահանջակը: Շուկայի խնդիր չի եղել: Հայաստանում, հակառակը, նրանք բախվում են շուկայի խնդրին: Այստեղ պետք է ոչ թե էժան արտադրել, այլ որակով ու սպառման շուկա գտնել Հայաստանից դուրս: Այս առումով նրանք խնդիրներ ունեն, ունակությունները, ցավոք, թերի են», - ասաց Վարդան Մարաշլյանը:

Մեր զրուցակիցը միեւնույն ժամանակ հատուկ ընդգծեց, որ չնայած նշված դժվարություններին, պետությունը եւ մասնավոր կառույցները պետք է մտածեն սիրիահայերի տարհանման կազմակերպման մասին: «Ամեն դեպքում Հայաստանը եւ մասնավոր կազմակերպությունները պետք է ապահովեն մարդկանց դուրս գալը Սիրիայից, եթե նրանք նման ցանկություն ունեն», - եզրափակեց նա:

Տպել
4379 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում