Պավել Սաֆարյանը տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար

11/10/2016 schedule15:10

Մեր տեղեկություններով ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար: Այս գերատեսչությունում նախորդ շաբաթ նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը:

Վարչապետի այսօրվա որոշմամբ` Պավել Սաֆարյանն արդեն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից: Ի դեպ, մինչ այդ Սաֆարյանը հասցրել է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է: Այսինքն, անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա է կազմել: Իսկ այս տարի նա մշակել է այդ նախագիծը, բայց այն ԱԺ-ում կներկայացնի ֆինանսների որևէ փոխնախարար կամ նախարար Վարդան Արամյանն` ինքը:

Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է: Վերջինս իր պաշտոնավարման սկզբնական տարիներին պաշտոնավարել է նաև հարկային մարմիններում, եղել է Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրը: Իսկ 1994-1997թթ. եղել է Հարկային պետական տեսչության պետ-նախարար: Իսկ 1997 թվականից եղել է ֆինանսների փոխնախարար: Վերջին տարիներին Պ.Սաֆարյանն ակտիվորեն աշխատել է մեր երկրում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը դեռ չի ավարտվել, և ինչը կարող է ավելի թափանցիկ դարձնել բյուջետային ծախսերը:

Նշենք նաև, որ Պ.Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել:

Տպել
2537 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ