2017-ի ընտրություններն ունենալու են ծանր հետևանքներ. բողոքի մասսայական ալիք է բարձրանալու

12/10/2016 schedule20:12

«Քաղաքական գործընթացները Հայաստանում ամբողջությամբ կառավարվում են իշխանության վերին օղակների կողմից». անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի ակտիվ քաղաքականություն վերադարձին՝ այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Լրագրողների հարցի ի պատասխան վերջինս ընդգծեց, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցությունները նույնպես իշխանության սցենարի մաս են:

«Միանշանակ, որովհետեւ եթե զուտ քաղաքագիտական պարզ, պրիմիտիվ վերլուծության ենթարկենք, կտեսնենք, որ Ծառուկյանը հեռացավ նախագահի հայտնի ելույթից հետո: Եթե հայտնի ելույթից հետո հեռանում են, գտնում են, որ այլեւս անհնար է մնալ քաղաքական դաշտում, ապա անհնար է մտածել, որ առանց սանկցիայի հնարավոր է վերադառնալ քաղաքականություն: Սա անգամ վերլուծություն չէ, այլ պարզ, տեսանելի հանգամանք է»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանում ձեւավորվել է մի մշակույթ, երբ մարդիկ հույսը դնում են ժողովրդի կարճ հիշողության վրա:

Հայկ Մարտիրոսյանն այն համոզմանն է, որ այսպիսի պրոցեսների նպատակը քաղաքական դաշտում խայտաբղետություն ստեղծելն է:

«Ակնհայտ է, որ դաշտը մեռած է, քաղաքական պրոցեսներն արդեն ամբողջությամբ եւ շատ տեսանելիորեն ամենավերեւներից են կառավարվում եւ դրա համար պետք է ստեղծել տեսիլք, իբրեւ թե ինչ-որ գործընթացներ են կատարվում, ինչ-որ ուժեր կան, որոնք վերադառնում են քաղաքականություն կամ նոր ակտիվություն են ցուցաբերում»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով 2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դրանք անցնելու են խայտառակ պայմաններում եւ ունենալու են ծանր հետեւանքներ.

«25 տարի շարունակ՝ ներառյալ 1991 թվականի առաջին նախագահի ընտրությունը, ընտրությունները կեղծվել են, թեեւ պոպուլյար հավատալիք կա՝ իբրեւ թե առաջին ընտրությունները արդար եւ ազատ են եղել: 25 տարվա հզոր տրադիցիա կա արմատացած երկրում...Բախտագուշակ պետք չէ լինել՝ հստակ հասկանալու համար, թե ինչպիսին են լինելու հաջորդ տարվա ընտրությունները: Կարծում եմ, որ դրանք անցնելու են խայտառակ պայմաններում եւ ունենալու են ծանր հետեւանքներ»,-ասաց քաղաքագետը՝ չբացառելով, որ  այդ ընտրություններից հետո բողոքի մասսայական ալիք է բարձրանալու:

Իր վերջին ենթադրությունը քաղաքագետը բացատրեց առկա լարվածությամբ. «Լարվածությունը արդեն գագաթնակետին է հասնում երկրում եւ դա կարող է ողբերգական եւ ծանր հետեւանքներ ունենալ: Ես չեմ կասկածում, որ իշխանությունը կրկնակի անզիջում է լինելու, քան նախկինում»,- զգուշացրեց նա:

Տպել
10528 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը