Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կանգնած են համաշխարհային պատերազմի շեմին. Անկարա

ԱՄՆ-ն և Ռուսաստանը արդեն բաց հակամարտություն են մղում միմյանց դեմ, իսկ դա խոսում է այն մասին, որ այս երկու պետությունները կանգնած են տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային պատերազմի շեմին։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետի օգնական Նուման Քուրթուլմուշը:

«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում փոխել է իր քաղաքականությունը։ Վաշինգտոնը երես է թեքել իր մի քանի դաշնակիցներից և փոխել է վերաբերմունքը մի շարք թշնամիների ու մրցակիցների հանդեպ։ Չեմ կարծում, որ սա այն էր, ինչ ամերիկացիները կցանկանային ունենալ. այժմ նրանք հուսահատության մեջ են», - Քուրթուլմուշի խոսքերն է փոխանցում թուրքական «Հյուրիյեթը»։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանն ու Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսեցին։ Մասնավորապես, կողմերը «Թուրքական հոսք» նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։

Այն բանից հետո, ինչ 2014 թվականին ԵՄ-ի պահանջների պատճառով Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք» գազատարի կառուցման մտադրությունից, որոշվեց կյանքի կոչել նոր՝ «Թուրքական հոսք» նախագիծը, որը, սակայն, ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի հետևանքով որոշ ժամանակով դուրս էր մնացել օրակարգից։

Տպել
1799 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է