Վիգեն Սարգսյանն իր նշանակման եւ Սեյրան Օհանյանի հեռացման մասին (տեսանյութ)

13/10/2016 schedule14:33

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն այն համոզմունքին է, որ պաշտպանության նախարարը «սկզբունքորեն պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական»:

Այս մասին նա ասաց մի քանի լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ծանոթ են ՀՀ Սահմանադրությանը, գիտեն, որ Պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը քաղաքացիական վերահսկողությունն է ԶՈՒ նկատմամբ եւ կապն է ԶՈՒ-պետության մնացած բոլոր կառույցների հետ, որոնք պետք է մոբիլիզացվեն ռազմական գործողությունների պարագայում: Կարծում եմ՝ պաշտպանության նախարարության գործառույթը հենց դրա մեջ է, սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական»,- ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, որ շատ է քննարկվել հարցը, որ ինքը զինվորական չէ:

Ի՞նչ փոփոխություններ ակնկալել պաշտպանական գերատեսչությունում, քանի որ ապրիլյան պատերազմից հետո շատ քննադատվեց 80-ականների զենքերով կռվելը` հարցին Վիգեն Սարգսյանն ասաց.

«Առաջիկա օրերին, երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի ԱԺ-ում, հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակն ու ուղղությունները: Ես դրանց մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, կոնցեպցիային, բայց դա չի նշանակում հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ պետության բոլոր կառույցները մշտապես պետք է ժամանակի մի մասը հատկացնեն երկրի պաշտպանության խնդիրներում իրենց ներդրումն ունենալուն»:

Armtimes.com-ի հարցին՝ նախկին նախարար Սեյրան Օհանյանի չվերանշանակվելը կապո՞ւմ եք ապրիլյան պատերազմի եւ, մասնավորապես, իր թերացումների հետ, նախարարը պատասխանեց.

«Բացարձակ, ես կարծում եմ՝ հանրապետության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարությունում շատ հստակ ներկայացրեց փոփոխության հիմնավորումը եւ այն գաղափարախոսությունը, որ դրված է պաշտպանության քաղաքացիական նախարար նշանակելու հիմքում»:

Գեներալները, որոնք տարիներ շարունակ քննադատվել են բանակում չարաշահումներ կատարելու համար, հնարավո՞ր է նման օդիոզ կերպարների հեռացում բանակից հարցին, Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց, միայն ասաց.

«Բանակում չարաշահումների վերացումն ազգ-բանակի կառուցման կարեւոր բաղադրիչներից մեկն է, որովհետեւ դրա հետ է կապված վստահությունը դեպի ԶՈՒ»:

Հիշեցմանը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ ավելի զորեղ հարված են հասցնելու, Վիգեն Սարգսյանն ասաց.

«Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է այն մասին, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, իհարկե, իրենք շատ անհանգստացած են ե՛ւ Իսկանդերներով ե՛ւ այն ամենով, ինչը տեսանք սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ»:

Տպել
2856 դիտում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին

Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին (լուսանկարներ)

Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ազատանում անասնագոմ է այրվել

«Այս նախագիծը փրկություն էր, 10 միլիոն դոլար կգա բյուջե». կառավարության որոշումը գոհացրել է ավտոներկրողներին

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ