«Փոխհրաձգություն է եղել, դիրքերի վրա կրակել են». վիրավոր զինվորը սկսել է խոսել եւ սնվել

Հոկտեմբերի 7-ին Ղարաբաղի զորամասերից մեկում ծանր վիրավորված 20-ամյա զինծառայող Հայկ Համբարձումյանը սկսել է խոսել, սնվել: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց նրա մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը:

«Մի քանի անգամ տեսակցել ենք, կամաց-կամաց սկսել է սնվել: Ճիշտ է՝ դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները վիճակը ծանր են գնահատում, բայց կայուն է: Երեկ զրուցել ենք մի 20 րոպեի չափ իրար հետ: Պատասխանում է հարցերիս»,- ասաց Զարոյանը:

Հարցին, թե դեպքից ինչ մանրամասներ է պատմում՝ Հայկ Համբարձումյանի մորեղբայրը պատասխանեց. «Մանրամասները չի ասում, բայց փոխհրաձգություն է եղել, դիրքերի վրա կրակել են, դիպուկահարի կրակոցն իրեն է դիպել»:

Խոսելով Հայկի ապաքինման ժամկետների մասին՝ պարոն Զարոյանը տեղեկացրեց, որ առաջիկա 3-4 օրվա ընթացքում հնարավոր է հիվանդասենյակ տեղափոխեն, բայց բժիշկները դեռ չեն բացառում նոր վիրահատության հնարավորությունը՝ կապված լյարդի վնասվածքի հետ:

Հիշեցնենք, որ Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին՝ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից: Վնասվել էին նրա թոքը, լյարդը: Ստեփանակերտում որովայնի եւ կրծքավանդակի վիրահատության ենթարկվելուց հետո հոկտեմբերի 10-ին Հայկն ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան:

Հայկը Երեւանից է, ունի 22 տարեկան քույր: Մայրը մահացած է, Հայկն ապրում է հոր եւ քրոջ հետ:

Տպել
6106 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ