Հայաստանը վերցնում է ՀԱՊԿ «գավազանը». հետո՞

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը շուտով կստանձնի Հայաստանը:

Թե Հայաստանից կոնկրետ ով կնշանակվի տվյալ ռազմաքաղաքական կառուցի գլխավոր քարտուղար, պարզ կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին: Այժմ իշխանական կուլիսներում քննարկվում է երկու անձի թեկնածություն: Մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ռուսական ռազմաքաղաքական շրջանակներում բավականին հայտնի Վաղարշակ Հարությունյանն է, իսկ մյուսը՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ով էլ Հայաստանից նշանակվի այդ պաշտոնին, փորձագետները վստահ են, որ կազմակերպության ներսում անդամ երկրների միջեւ համագործակցության եւ դաշնակցային հարաբերությունների ընդլայնման հարցում դժվար թե հեղափոխական փոփոխություններ ի զորու լինի իրականացնել: Այնուամենայնիվ, նա, հաշվի առնելով, իհարկե, բոլոր խաղացողների հաճախ իրարամերժ շահերը, փորձելու է առկա ռեսուրսների ու հնարավորությունների շրջանակներում առաջ մղել Հայաստանի օրակարգը: «Առաջին հերթին դա կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդման խնդիրն է: Բացի այդ, Հայաստանն առաջ է մղելու տարածաշրջանային, հատկապես ղարաբաղյան հակամարտության հետ կապված անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ, կարծում եմ, կդրվի կազմակերպության անդամ պետությունների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք չվաճառելու հարցը: Այլ խնդիր է՝ կհաջողվի իրականացել, թե ոչ»,- մեզ հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը:

Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունների պահվածքից հատկապես ղարաբաղյան հակամարտության մասով դժգոհ է, գաղտնիք չէ: Այդ դժգոհությունը եթե ժամանակին հնչեցվում էր միայն գրասենյակներում, մասնավոր ու պաշտոնական «օֆ ռեքորդ» ռեժիմով հանդիպումներում, այժմ արդեն հնչեցվում է հրապարակային: Վերջին երեք տարիների ընթացում Սերժ Սարգսյանի մակարդակով մի քանի նման հայտարարություններ են եղել: Սոչիում 2013թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպմանը քննադատեց ՀԱՊԿ անդամ որոշ երկրներին՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների համար։ 2014 թ. Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը սուր քննադատության ենթարկեց կազմակերպությանը՝ ընդգծելով, որ այն համապատասխան ձեւով չի արձագանքում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: «Համապատասխան արձագանքի բացակայության արդյունքում Ադրբեջանը շարունակում է ձեռնարկել սադրիչ գործողություններ», - ասաց Սարգսյանը: Արդեն 2015 թ. դեկտեմբերին ԼՂ հակամարտության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրումից հետո, Սարգսյանը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում բողոքեց,  որ դաշնակիցները չեն արձագանքում Ադրբեջանի կրակոցներին: Նա հիշեցրեց, որ կազմակերպության կանոնադրության մեջ կա կոլեկտիվ անվտանգության ապահովման մասին համապատասխան հոդված, որը գործի չի դրվում:   

Կազմակերպության ներսում տարբեր ու անգամ հակադիր շահերի առկայության մասին հստակ վկայություն են Սարգսյանի խոստովանական ու քննադատական ելույթները: Կազմակերպությունը բացի ԼՂ հակամարտության շուրջ ունեցած շահերի բախումից, ունի նաեւ շատ այլ հակասություններ, որոնք էլ հանգեցրին կանոնադրությունում սահմանափակ անդամների թվով որոշումներ կայացնելու եւ իրագործելու ռեժիմի ներդրմանը: Պատկերավոր ասած, եթե վաղն Ադրբեջանը պատերազմ է սկսում Հայաստանի դեմ, իսկ Ղրղըզստանն ու Ղազախստանը չեն ցանկանում եղբայրական Բաքվի դեմ որոշումներ կայացնել, նրանք կարող են ձեռնպահ մնալ: Որոշումը կկայացվի ՀԱՊԿ սահմանափակ թվով անդամների մասնակցությամբ, եւ հնարավոր հետեւանքների մասով պատասխանատվությունը կընկնի հենց այդ անդամների վրա: Սա ներքին հակասությունները շրջանցելու եւ կազմակերպությունը գոնե ինչ-որ չափով ավելի ճկուն դարձնելու քայլ էր:

Բավական է թվարկել կազմակերպության անդամ պետություններին՝ հասկանալու համար, թե շահերով որքան թույլ են նրանք կապված միմյանց հետ: Հայաստանին ու Ղազախստանին անվտանգության առումով միմյանց կապող ի՞նչ շահեր կան... Ճիշտ է՝ չկան: Կամ որքա՞ն է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտահոգվում այն փաստից, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին տեղի են ունենում զինված ընդհարումներ: Ճիշտ է՝ չի մտահոգվում: «ՀԱՊԿ-ի խնդիրն այն է, որ իր պատասխանատվության տակ գտնվող երեք տարբեր ռեգիոններում՝ Կենտրոնական Ասիա, Կովկաս ու Արեւելյան Եվրոպա-Բելառուս, անդամ-պետությունների շահերը շատ տարբեր են: Հայերը չեն ցանկանում մասնակցել Կենտրոնական Ասիայում ահաբեկչության դեմ պայքարին, իսկ ղազախները չեն ցանկանում աջակցել հայերին ղարաբաղյան ճակատում»,- նշեց Մինասյանը:

Ուստի, շահերի հակադրության այս սարդոստայնում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը, Կազմակերպությունը դեռ գոյություն ունի եւ գործում է միայն մեկ պատճառով: Այդ պատճառի անունը Ռուսաստան է: «Ռուսաստանը ՀԱՊԿ-ում ամենամեծ ռազմաքաղաքական միավորն է եւ այդ երկրները մի ֆորմատում պահող հիմնական օղակը»,- նշեց Եվսեեւը: Այս առումով ՀԱՊԿ-ն, իրականում, ավելի շատ Ռուսաստանի դաշնակիցների ակումբն է, որոնք անվտանգության հարցերով ուղղահայաց կապերով կախված են Ռուսաստանից եւ ոչ թե հորիզոնական շահերով միմյանց հետ կապված դաշնակից երկրների համագործակցության հարթակ:

Տպել
3095 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը