ՀՀԿ-ն Վանաձորի «մաֆիայի սեւերին» չի փնտրում

Վանաձորի եւ Գյումրու  ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ իշխող համակարգն ապրում է վախերի մեջ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Իշխանությունը նոր փոփոխությունների մասին է հայտարարում, բայց ամենաշատն ինքն է վախեցած, վախերն այնքան շատ են, որ ընտրություններից մեկ շաբաթ անց օգտագործում են բոլոր ուժային ազդեցությունները»,- ասաց Պողոսյանը:

«Իշխանությունն ի՞նչ կապ ունի»,- հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն մաֆիա խաղի օրինակով ներկայացրեց Վանաձորի քաղաքապետի քվեարկության մանրամասները.

«Մաֆիա խաղացե՞լ եք չէ, երբ խաղի սկզբում բոլորն ասում են դե, բնականաբար, ես կարմիր եմ: Մարդիկ հուշագիր են ստորագրել, բայց պարզվել է, որ մի քանի հոգի «սեւ» են դուրս եկել: Հիմա էդ մարդկանց խնդիրն է, որ իրենք պարտվել են,  ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի այդ հուշագրի հետ»,- ասաց Մարտիրոսյանը:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ այն, որ ամենառադիկալ ուժերը քիչ քվեներ ստացան պայմանավորված է նրանով, որ ընտրողների մասնակցության շեմը բարձր է եղել.

«Գնացել են նրանք, ում կարողացել են իշխանությունները տանել»,- ասաց նա:

«Փաստը մնում է փաստ, որ 18 հոգով բան են ստորագրել, մյուս ճամբարն ի՞նչ կապ ունի»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի թեկնածուն օրինական ճանապարհով է ընտվել:

«Ցավալի է, որ մարդիկ մի բան են ստորագրում, ընդամենը մեկ օր է տեւում այն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ հուշագրին միացած մարդիկ իրենց հուշագիրը չեն հարգել, ինչը «ՀՀԿ-ի խնդիրը չէ»:

Armtimes.com-ի հարցին՝ ի՞նչ գնահատական կտա արդյունքներից անմիջապես հետո Մամիկոն Ասլանյանի ողջագուրվելուն Հեղինե Բիշարյանի հետ, եւ Բիշարյանի հայտարարությանը, որ հուշագրից շեղվողներն անբարոյական են, Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել.

«Համբույրը քաղաքագիտական կատեգորիա չէ»,- ժպտալով ասաց նա:

Մեր հարցին՝ հակված է «սեւեր» փնտրել ԼՀ-ում, թե ՀՎԿ-ում, Մարտիրոսյան  ասաց, որ այն ՀՀԿ-ի խնդիրը չէ, Թեւան Պողոսյանն էլ հավելեց, որ պատասխանատվություն ունեցող իշխող ուժը հենց բոլորի համար «պետք է բացահայտեր սեւերին»:

Տպել
2839 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են