Ինչու ՀՀ ներկայացուցիչը չդարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Շարմազանովի պարզաբանումը

ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար Էդուրադ Շարմազանովը «որեւէ արտառոց բան չի տեսնում» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգելու հարցում:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում կայացավ ՀԱՊԿ գագաթաժողովը, որի ժամանակ, ինչպես նախկինում էր հայտարարվում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակում է սպասվում: Ընդ որում, համաձայն ռոտացիոն սկզբունքի՝ վերջինս պետք է ՀՀ ներկայացուցիչ լիներ:

«Լինում են դեպքեր, երբ նախապես ծրագրված օրակարգը փոփոխության է ենթարկվում, այն բացառապես ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների որոշելիքն է, եւ արտառոց որեւէ բան չկա»,- ասաց Շարմազանովը:

Մեր դիտարկմանը, թե մեզ հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել էր հայկական կողմից գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրելու մասին, նաեւ հավելել, որ վերջնական որոշումը կայացնելու են անդամ երկրների նախագահները, այսինքն նախագահները դե՞մ են եղել հայաստանյան ներկայացուցչին, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Ես չգիտեմ՝ ով ձեզ ինչ է ասել, մի բան կարող եմ ասել՝ տարվա վերջում Սանկտ-Պետերբուրգում կորոշեն՝ ռոտացիոն կարգ լինում է, թե՝ չէ, ՌԴ ներկայացուցիչը մնում է որպես գլխավոր քարտուղար, թե՝ չէ: Այնպես չէ, որ պետք է գերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգային պատկանելությունը. ինչ պետությունից էլ լինի վերջինս, առաջին հերթին պետք է սպասարկի ՀԱՊԿ-ի կոլեգիալ շահերը»:

Շարմազանովի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների լիազորությունների շրջանակում է վերջնական որոշում կայացնելը.

«Ինչպես նախագահները կորոշեն Սանկտ-Պետերբուրգում, այնպես էլ կլինի, ՀԱՊԿ-ն չի սպասարկում այս կամ այն պետության առանձին շահեր: Քվեարկությունը փակ է եղել, եւ նախագահների որոշելիքն է: Խորհուրդը ինչպես կորոշի, այնպես էլ կլինի, կորոշի, որ պետք է մնա Բորդյուժան, ուրեմն ճիշտը դա է, կորոշի, որ պետք է լինի մեկ ուրիշ մարդ՝ ուրեմն այդպես էլ կլինի»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովի համոզմամբ՝ խնդիրը անձը չէ. նախ, պետք է որոշվի՝ ՌԴ ներկայացուցիչը շարունակո՞ւմ է պաշտոնավարել գլխավոր քարտուղարի պաշտոնում եւ հետո նոր՝ ռոտացիոն կարգ լինելու է, թե՝ ոչ:

Տպել
3341 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով