Հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ չէ. Ստ. Գրիգորյանն իր ռուս կոլեգաներին

17/10/2016 schedule12:00

Երեւանում նախորդ շաբաթ անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հայկական եւ ռուսական կողմերի արած հայտարարությունների միջեւ մի քանի հակասություն կար, որը շատ զարմացնող էր:

«Մեդիա կենտրոնում» անցկացվող քննարկման ընթացքում այսօր այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Հակասություններից մեկն, ըստ նրա այն էր, երբ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում չի լինելու գագաթնաժողովի շրջանակներում, սակայն գագաթնաժողովին հաջորդած բրիֆինգի ընթացքում Սերժ Սարգսյանն ասաց, որ ընդունվել է հայտարարություն Ղարաբաղի թեմայով:

Երկրորդ հակասությունը եւ անհամաձայնությունը, ըստ քաղաքագետի՝ վերաբերում էր Ղարաբաղյան հարցի լուծման գործում Թուրքիայի ներգրավվածությանը:

Այս համատեքստում Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց ՀՀ փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ Թուրքիան տեղ չունի ղարաբաղյան հակամարտությունում. քաղաքագետն ընդգծեց, որ այդ նույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ Թուրքիան կարող է դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության մեջ:

Գրիգորյանը կարծում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն իրենց հայտարարությունները, որպեսզի խուսափեն իրար հակասող հայտարարություններից:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգմանը, քաղաքագետն ասաց, որ «ցանկացած միջազգային ֆորմատ սկսում է էֆեկտիվ եւ հետաքրքիր աշխատել, երբ գործում է ռոտացիոն համակարգ»:  «Ակնհայտ է, որ չընտրվեց նոր գլխավոր քարտուղար, քանի որ Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուի հետ կապված Ռուսաստանը դժգոհություններ ուներ»,- ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս դեպքում եւս Ադրբեջանի կարծիքը մեծ նշանակություն ուներ:

Այնուհետեւ իր խոսքն ուղղելով ռուս քաղաքագետներին՝ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ «հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, կա բացասական վերաբերմունք, որոնք հայ իշխանությունները թաքցնում են»:

«Հայաստանում կա անհանգստություն տարածաշրջանում ռուսական քաղաքականության նկատմամբ: Ես ուզում եմ, որ մեր ռուս կոլեգաները դա իմանան, քանի որ ՀՀ իշխանություններն ասում են ամեն ինչ նորմալ է: Ամեն ինչ նորմալ չէ»,- շեշտեց քաղաքագետը:

Նա մասնավորապես հիշեցրեց, որ Հայաստանում բացասական են վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու: Քաղաքագետը նշեց, որ Հայաստանում միանշանակ չի ընկալվել նաեւ ԵՏՄ-ին անդամակցությունը:

«Երբ մենք ասում էինք, որ այդ միությունն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանի համար, իշխանություններն ասում էին՝ դուք չեք հասկանում, որ Ռուսաստանը մեր անվտանգությունն է երաշխավորում: Թե ինչպես Ռուսաստանը պահպանեց մեր անվտանգությունը՝ երեւաց ապրիլյան պատերազմի օրերին, երբ ռուսական զենքով ադրբեջանցիները կրակում էին հայ զինվորների ուղղությամբ»,- հայտարարեց քաղաքագետը:

Ի դեպ, քննարկմանը տեսակապով մասնակցում էր Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Տպել
6447 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում