Փոխզիջումը չի ենթադրում, որ ԼՂՀ ՊԲ-ն պետք է հետ քաշվի իր պաշտպանական դիրքերից (տեսանյութ)

«Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը փոխզիջումների մասին չի խոսում»:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հակադարձելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Պուտինը հայտարարել է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի երկկողմ փոխզիջումներով.

«Հայկական կողմը ե՛ւ Վիեննայում, ե՛ւ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ հստակ ներկայացրել է բոլոր այն անհրաժեշտությունները, որոնք պետք է ապահովված լինեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար: Մենք ինչ-որ կերպ չենք նպաստում, որ խնդիրն ինչ-որ ժամանակ հետո համարվի փակուղային, չնայած Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խնդիրը տանել փակուղի: Կարծում եմ՝ ՌԴ նախագահի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է ադրբեջանական կողմին»,- ասաց Զաքարյանը:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ փոխզիջում հասկացությունը պետք է սկսել նախ ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումից եւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու գործընթացից:

Մեր հիշեցմանը, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայտարարեց, որ ռուսական կողմն առաջարկել է Հայաստանին դուրս գալ «օկուպացրած 5 շրջաններից» արդյո՞ք այն նկատի չունի Վլադիմիր Պուտինը ասելով փոխզիջում, Զաքարյանն ասաց.

«Չավուշօղլու հայտարարությունը, ներողություն, բայց ինձ համար հիմք չէ, որեւէ պայման ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի առջեւ դրված չէ այն իմաստով, որ փոխզիջումը ենթադրում է, որ ԼՂՀ ՊԲ-ն պետք է հետ քաշվի իր պաշտպանական դիրքերից, նման խնդիր, ընդհանրապես, մեր օրակարգում չի եղել»:

Արտակ Զաքարյանը չհերքեց, որ ի վերջո խնդրի լուծումը ենթադրում է փոխզիջումային տարբերակ, «բայց փոխզիջումները պետք է լինեն տեղին, ժամանակին, հիմնավորված, հասարակության համար ընդունելի»:

«ԼՂՀ ճանաչումը պետք է լինի առաջին քայլը, որ հայ հասարակությունը սկսի մտածել փոխզիջումների մասին, ագրեսիա կիրառող Ադրբեջանի հետ ի՞նչ փոխզիջման մասին խոսենք»,- ասաց նա: 

Տպել
5264 դիտում

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են

Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են