Կառավարության «վեցամսյա» ծրագիրը ներկայացվել է ՀՀԿ-ին. 1-2 օրից կլինի խորհրդարանում

22.15 «Տեղի ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստերը, որոնք վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, օրակարգում մեկ հարց էր՝ կառավարության ծրագրի քննարկումը»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Վարչապետը ներկայացրեց Կառավարության ծրագրի նախնական տարբերակը, բնականաբար տասնյակից ավելի հարցեր եղան, մենք դեռ 1-2 օր ժամանակ ունենք, որ քննարկենք ու վերջնական տարբերակն ունենանք, բայց հիմնականում պետք է ասեմ, որ ծրագիրը բխում է հանրապետության նախագահի ծրագրային դրույթներից»,-ասաց Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով՝ նախնական տարբերակում կան առաջնահերթություններ, որոնցից առաջինն այն է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները համակարգային բարեփոխումների կարիք ունեն.

«Ինչպես նախկինում, այս ծրագրում եւս շատ լուրջ տեղ է հատկացվում ՀՀ ներքին ու արտաքին անվտանգությանը, անվտանգության հիմնադիրները մնում են մեզ համար ամենաարդիականը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ անվտանգության համակարգի պատասխանատուն նախագահն է, հիմնական թեզերը վերցված են նախագահի ծրագրային ելույթներից: Արտաքին քաղաքականության վերաբերյալ պետք է նշեմ, որ շարունակելու ենք մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, ԼՂ հիմնահարցում իշխող ուժի կարծիքը մնում է հստակ՝ պետք է քայլեր ձեռնարկենք բանակցությունների միջոցով հասնելու խնդրի կարգավորման, եւ մեր նպատակն է Արցախի ճանաչումը»,-ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց, որ այս կառավարությունը փաստացի գործելու է մինչ ապրիլյան ընտրությունները, ուստի ծրագիրը երկարաժամկետ չէ, ամեն ինչ շատ կոնկրետ է գրված. «վեցամսյա ծրագիր է»:

Հարցին՝ ի՞նչ հնարավորություններ կան նոր ծրագրում, որոնք վեց ամսում կարելի է կյանքի կոչել, Շարմազանովն ասաց, որ այսօր միայն նախնական տարբերակի քննարկում է եղել.

«Քանի դեռ  չկա ամբողջական տարբերակը, ճիշտ չեմ համարում փակագծերը բացել»,-ասաց նա:

Armtimes.com-ի հարցին՝ նիստում արդյոք անդրադարձ եղե՞լ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ահազանգին՝ դեֆոլտի վտանգի մասին, եւ արդյոք այն տեղ գտե՞լ է նոր կառավարության ծրագրում, Շարմազանովը պատասխանեց.

«Նման քննարկում պարոն նախագահի հետ չի եղել, հարգարժան պարոն առաջին նախագահին արձագանքել է ԿԲ-ն, ավելացնելու ոչինչ չունեմ, իսկ կառավարության ծրագրի մասով ասացի, որ դեռեւս նախնական տարբերակն է սա, դուք հնարավորություն կունենաք ծրագիրը լուսաբանել խորհրդարանական քննարկման ժամանակ»:

Ճշտող հարցին՝ այն ե՞րբ կլինի խորհրդարանում, Շարմազանովը հիշեցրեց, որ խորհրդարանում արտահերթ նիստ է գումարվել, եւ հավելեց, որ ամենայն հավանականությամբ կքննարկվի արտահերթ կարգով.

«Ժամկետների մեջ կտեղավորվենք, գիտեք, որ 23-ը վերջին ժամկետն է, կարծում եմ՝ մինչ ուրբաթ երեկոյան կավարտենք ու կքվեարկենք ծրագիրը»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստին ներկա՞ էր, Շարմազանովն ասաց.

«Ե՛ւ պարոն Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ պարոն Գագիկ Բեգլարյանը մասնակցել են ԳՄ եւ խորհրդի նիստերին, նրանց տրամադրությունը շատ բարձր էր, շատ կառուցողական աշխատում են ու աշխատելու են մեր թիմի կազմում, մամուլի գրած բոլոր հեքիաթներին մի հավատացեք: Ե՛ւ Աբրահամյանը, ե՛ւ Բեգլարյանը մեր թիմի առանցքային անդամներն են»:

Հարցին՝ որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ վարչապետ Կարապետյանն առաջիկայում անդամցելու է ՀՀԿ-ին, Շարմազանովը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց.

«Ես ասել եմ՝ օրը կգա բարին հետը, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի՝ ինքն է որոշում անդամակցել այս կամ այն կուսակցությանը, Կարեն Կարապետյանը մեր թիմի ներկայացուցիչ է, որի ղեկավարը ՀՀ նախագահն է, դա նորություն չէ, պարոն Կարապետյանը եղել է Երեւան ավագանու ՀՀԿ-ի ցուցակում, կլինի կուսակցական, թե՝ ոչ, կորոշի ինքը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցին, որտեղ վերջինս ասում է, որ պատերազմական վիճակում քաղաքացիական անձին Պաշտպանության նախարար նշանակելը նպատակահարմար չէ, Շարմազանովն արձագանքեց.

«Դա պարոն Բաբայանի կարծիք արտահայտելու իրավունքն է, բնականաբար անկախ պարոն Բաբայանի կարծիքից, մենք ունենք մեր կարծիքը՝ նոր Սահմանադրության իրողությունների ժամանակ զինվորական բարձրագույն պաշտոնը գլխավոր շտաբի պետն է, որը բարձրաստիճան, ուղի անցած զինվորական է, իսկ պաշտպանության նախարարի առջեւ ով քաղաքացիական անձ է, ոչ պակաս կարեւոր հիմնադիր է՝ ռազմաքաղաքական դիվանագիտությունը, արտաքին, ներքին գնումները, ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Միգուցե պարոն Սամվել Բաբայանը տարիներ անց վերանայի իր դիրքորոշումը»:

20.20 ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության խորհրդի նիստը: Տեղեկացնենք, որ օրակարգում է Կառավարության ծրագիրը, որը պետք է հավանության արժանանա կուսակցության կողմից, ապա՝ ներկայացվի խորհրդարան:

Հիշեցնենք, որ Կառավարության կազմի ձեւավորումից հետո 20 օրյա ժամկետում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը: Ենթադրելի էր, որ այսօր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ծրագիրը պետք է լիներ, սակայն այն ներառված չէր: Ամենայն հավանականությամբ, կուսակցության կողմից հաստատվելուց հետո կներառվի արտահերթ նիստի օրակարգ:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում ներկայացրեց հոկտեմբերի 8-ին: Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 13-ին նշանակվեց ՀՀ 14-րդ վարչապետ:

Տպել
3636 դիտում

Ղարա դաշ. համացանցում հայտնվել է լուսանկար, որում հավանաբար գրավված ադրբեջանական դիրքն է

«ՈւԱԶ»-ային սադրանք հայ-ադրբեջանական սահմանին. 2 օրվա խրոնիկա

Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ամբողջ սելավը կարկուտի տեսքով լցվել է մեր տուն. գյումրեցի Ավագյաններն արտակարգ իրավիճակում են հայտնվել (լուսանկարներ)

Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ

Հակամարտությունը սրվել է. աշխարհի առաջատար լրատվականների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն է

Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ մուտք գործելուց

Դատապարտում ենք բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. Նաղդալյան

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան

Գայանե Աբրահամյանը երեկվանից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ

Գյումրու փողոցները մաքրվում են սառույցից, շենքերի նկուղները՝ ջրից. ԱԻՆ-ը արդեն 125 կանչ է ստացել (լուսանկարներ)

Չտրվեք սադրանքներին. մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը