Երևան
12 °C
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հեգնանքով է արձագանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հարցազրույցին, որտեղ վերջինս ասում է, որ ԼՂՀ-ին կարող է շնորհվել ինքնավար հանրապետության կարգավիճակ.
«Ես այնպիսի կարծիք ստացա, որ պարոն Ալիեւը ենթագիտակցաբար սխալվել է մեկ բառի հարցում, հանրապետությունը ճիշտ է ասել, բայց միգուցե ցանկացել է ասել անկախ հանրապետություն, ասել է ինքնավար հանրապետություն, իսկ եթե ավելի լուրջ՝ տեղեկացնեմ, որ Ալիեւը չէ ԼՂ ժողովրդին կարգավիճակ շնորհում: ԼՂ ժողովուրդը սկսել է պայքարել իր իրավունքների համար 88 թվականից, եւ եթե տեղյակ չէ պարոն Ալիեւն ու ադրբեջանական կողմը, տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքի իրացումն է»:
«Կարծում եմ՝ Ալիեւի հայտարարությունը, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի է: Պարոն Ալիեւը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե դա է ճիշտը»,- մանրամասնեց Շարմազանովը:
Armtimes.com-ի հիշեցմանը, որ մոտ մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է լինի տարածքներ զիջելով, որի դիմաց պետք է միջազգային կարգավիճակ շնորհվի ԼՂՀ-ին, արդյո՞ք որեւէ կապ չկա այս հայտարարության ու Ալիեւի հարցազրույցի միջեւ, Շարմազանովն ասաց.
«Երբ ստեղծվել է ՄԱԿ-ը, կազմում կար 56-57 պետություն, այսօր ՄԱԿ-ն ունի 193 անդամ: Ուզեն պարոն Ալիեւը կամ այն միջազգային պաշտոնյան, թե՝ չէ, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով եւ անհնար է գետի հունին հակառակ լողալ: Արցախի միջազգային ճանաչումն, ընդամենը ժամանակի խնդիր է»:
Շարմազանովը հստակեցրեց՝ Արցախ որեւէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ չի ստացվում Սարգսյան-Ալիեւ երկկողմ հանդիպումը, Շարմազանովը պատասխանեց.
«Երկու օր առաջ էլ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը կոչ արեց, որ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Խնդիրն ադրբեջանական կողմում է, եթե նրանք փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա ինքնախաբեության մեջ են, փոխզիջումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»:
Մեր ճշտող հարցին՝ ինչի՞ դիմաց, Շարմազանովն ասաց, որ որոշողը Ղարաբաղի իշխանություններն ու ժողովուրդն են.
«Դա ո՛չ ես եմ որոշողը, ո՛չ դուք: ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, երբ կդառնան բանակցությունների ամբողջական կողմ, կորոշեն»,- մանրամասնեց Շարմազանովը:
Հիշեցրինք նաեւ, որ Ալիեւը չէր բացառել, որ Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին, Շարմազանովն ասաց.
«Դե եթե չի բացառում, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ուրեմն չպետք է բացառի նաեւ ԼՂՀ անկախության ճանաչումը»:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ