Կառավարության «ոչ ստանդարտ» ծրագիրը. մնում է այն իրագործել

Այսպիսով, ՀՀ նոր կառավարության ծրագիրը արդեն պատրաստ է եւ հոկտեմբերի 20-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստում ձեռք կբերի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակ:

Նոր ծրագիրը ակնհայտորեն տարբերվում է նախորդներից իր հավակնոտությամբ, ձեւակերպումների ավելի խիստ բնույթով, կոնկրետությամբ... : Առաջինը, ինչը աչքի է զարնում նոր ծրագրում, այն է, որ դրա մշակողները ավելորդ «նրբանկատություն» չեն ցուցաբերել, չեն փորձել վիճակը շատ մեղմ ներկայացնել եւ ձեւակերպումներում բավական կոշտ են գտնվել:

Մի քանի մեջբերում: «Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ` այդ գործում ներգրավելով եւ օգտագործելով Հայաստանի եւ հայության ամբողջ ներուժը». ահա այսպիսի սուր ու անսպասելի նախադասությամբ է սկսվում ծրագիրը: «Գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձեւավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին».... «Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է»,- նշված է փաստաթղթում: Նմանատիպ ձեւակերպումներ նախկինում չեն եղել: Սրանից կարող ենք ենթադրել, որ նոր կառավարությունը ավելի լավ է պատկերացնում երկրի վիճակը, նրա գնահատականը համեմատաբար ավելի մոտ է իրականությանը, ինչը որոշակի հույսեր է ներշնչում:

Եվս մի մեջբերում. «Հաշվի առնելով նաեւ արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման եւ ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները, անհրաժեշտ է վերլուծել եւ վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները հատկապես պետական կառավարման տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի մրցակցության եւ մրցունակության վերաբերյալ»:

Այսքանը՝ իրավիճակի գնահատականի մասին: Իսկ ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ահա այստեղ է, որ կրկին ընկնում ենք կասկածների ու թերահավատության գիրկը: Ունի՞ արդյոք ծրագիրը հստակ, կանոնակարգված քայլերի հաջորդականություն, որը տանում է դեպի վիճակի էական բարելավման: Գոնե այս ծրագրում էական քայլեր նկարագրված չեն:

«... Կառավարությունն իր առջեւ պահանջ է դնում սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի եւ տնտեսության վիճակի խոր ախտորոշում, առաջարկել կարճաժամկետ միջոցառումների ծրագրեր, ինչպես նաեւ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր` Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ»,- գրված է ծրագրում: Այլ կերպ ասած, այս ծրագիրը, ըստ էության, ընդամենը արձանագրում է որ կան խնդիրներ, լուրջ խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ, սակայն դրանց լուծման եղանակները կառաջարկվեն հետագայում: 

Սա, իհարկե, հենց այն է, ինչի մասին իր պաշտոնին նշանակվելուց մի քանի օր անց հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ասաց, թե շուտով կներկայացնի առկա իրավիճակին համահունչ ծրագիր, իսկ հետագայում՝ ավելի խորը ու համապարփակ ծրագիր, որով արդեն կնախանշվեն խնդիրների լուծման եղանակներ: Այս առումով նոր վարչապետը չի շեղվել իր խոստումից:

Այդուհանդերձ, ծրագրում կան որոշակի խնդիրների լուծման նպատակադրումներ: Նշենք դրանցից մի քանիսը: 2017 թվականի ընթացքում կառավարությունը մտադիր է ֆինանսական հաստատություններում գրավադրված չաշխատող ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմներ ներդնել: Այսինքն, բանկերում գրավադրված, ասենք, արտադրամասը, որը վարկառուի անվճարունակության պատճառով արդեն անցել է բանկին, պետք է աշխատի, արտադրանք տա: Հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը նաեւ ցանկանում է մշակել հայեցակարգ, որով որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրյա ներդրողները կստանան ՀՀ քաղաքացիություն:  

Շատ հետաքրքիր են գազի սակագնին առնչվող կետերը: Մինչեւ այս տարվա վերջ կառավարությունը մտադիր է իրականացնել հետեւյալ քայլերը: «Բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակողներ եւ այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների սահմանում»: Կամ. «աջակցության ցուցաբերում, որպեսզի բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ, որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով)»: Սրանք հետաքրքիր են այնքանով, որ եթե որեւէ սպառողի առաջարկվում է ավելի ցածր սակագնով գազ, նշանակում է մեկ ուրիշը պետք է ավելի շատ վճարի, այսինքն, այլ սպառողների համար գազը պետք է թանկանա: Իսկ եթե չթանկանա, կստացվի՝ ներկայումս գազի սակագինը ուռճացված է:

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը բավական անորոշ են ձեւակերպված: «Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների` հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»,- նշված է ծրագրում: Եռամսյա ժամկետում կառավարությունը մտադիր է քրեականացնել «ապօրինի հարստացումը», իսկ վեցամսյա ժամկետում փոխել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքները, ընդլայնել գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը, սահմանափակել կանխիկ գործառնությունները եւ այլն:

Թե որքանով այս քայլերը իրապես կնպաստեն կոռուպցիայի մակարդակի նվազմանը, ճիշտն ասած, անհասկանալի է: Ներկայումս եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակն էլ փոքր չէ, բայց դա ոչ մի կերպ չի նվազեցնում կոռուպցիան: Ծրագրի այլ մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

Տպել
4058 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին