Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է. Մոուրինյու

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ «մանկունյանցիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիմնական թիմի հետ արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում:

«Նա երկար ժամանակ է վնասվածք ուներ, սակայն արդեն լիարժեք ապաքինվել է: Եվ այժմ եկել է պահը, որ Հենրիխը վերադառնա այն խաղամակարդակին, որում սովոր ենք նրան տեսնել»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհայտավորվի վաղը Եվրոպա լիգայի երրորդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեներբահչե» խաղին:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին տեղի ունեցած Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ընթացքում: Որոշ ժամանակ ապաքինվելուց հետո նա մասնակցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբիին: Անհաջող առաջին խաղակեսից հետո Մոուրինյուն նրան փոխարինեց: Դրանից հետո ակումբը հայտնեց, որ կիսապաշտպանի վնասվածքը կրկնվել է:

Վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները:

Տպել
2633 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ