«Արտաբյուջեն պետք է լինի» նախարարների պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Կառավարությունը պատրաստ է քննարկել առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին:

Հիշեցնենք, որ երեկ Տեր-Պետրոսյանը Կառավարության ծրագրի հետ կապված  առաջարկությամբ էր հանդես եկել.

«Ավելին, եթե խոսքը վերաբերում է ապօրինի հարստացմանն, ապա անգամ կառավարության ծրագրում է դրա մասին խոսվում, ինչ վերաբերում է հետադարձ ուժ տալուն, ապա այստեղ Սահմանադրության արգելք է: Ինչ վերաբերում է արտաբյուջետային միջոցներին, ապա շատ արտաբյուջետային միջոցներ սահմանված են վարկային պայմանագրերով, որոնք գործում են: Ինչ վերաբերում են մյուս արտաբյուջետային միջոցներին, ապա դրանք համարվում են բյուջեի մաս եւ այն դեպքում, երբ թափանցիկ են, նրանց վրա տարածվում են գնումների օրենսդրությունը, հաշվետվողականությունը, ես մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հարությունյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այնքան էլ համակարծիք չէ Տեր-Պետրոսյանի առաջարկների հետ.

«Ես համաձայն չեմ հարգարժան պարոն առաջին նախագահի հիմնական թեզերի հետ, որ արտաբյուջետներում կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետեւ արտաբյուջետները կատարվում են այնպես, ինչպես բյուջեի մնացած ծրագրային հատվածները»,- ասաց Արամյանը:

Ճշտող հարցին՝ ռիսկեր չե՞ք տեսնում, Արամյանն ասաց, որ ռիսկեր կան բոլոր ոլորտներում:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստ չէ հրաժարվել արտաբյուջետային միջոցներից:

Դիտարկմանը, որ նման առաջարկով էր հանդես եկել առաջին նախագահը, նախարարն ասաց, որ տեղյակ չէր այդ մասին:

«Մտածում եմ, որ պետք է արտաբյուջեն պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի որոշ ծրագրեր իրականացնել»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:

Տպել
2209 դիտում

Մատաղիսում փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Հայկ Մարտիրոսյանի տպավորիչ ուղին աշխարհի գավաթի խաղարկությունում մոտեցավ ավարտին

Բողոքի ցույցեր Իրանում

Միացյալ Նահանգները կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ ԱՄՆ դեսպան

ԵԽԽՎ-ն կհրապարակի հատուկ զեկույց 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ

Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն

Հայաստանի դպրոցականները 4 մեդալ են նվաճել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում. ունենք նաեւ ոսկե մեդալ

Ավազային փոթորիկը պատել է Չինաստանի քաղաքներից մեկը (տեսանյութ)

Օձուն համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարի հետ

Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժում ստանալու պետական վերահսկողությունը

ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը

Աֆրիկացի երեխաները Հայաստանում ենթարկվել են ոսկրածուծի փոխպատվաստման․ այն մեզ մոտ առաջին անգամ է արվում

Իտալիայիում թենիսի գնդակի չափերի կարկուտ է տեղացել (լուսանկարներ)

Հուլիսի 28-ին հանրապետությունում սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը վատթարացել է. մի շարք սահմանափակումներ կվերականգնվեն

Եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել փաստերով ոչ թե դրանց յուրովի մեկնաբանմամբ. ԱԳՆ

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց 100մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

Ծանոթն ու ընկերը դանակով հարձակվել, պահանջել և ստացել են 40 հազար դրամ

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների երեկո

Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի համար պետությունը շուրջ 38 մլն դրամ գումար է հատկացրել. ինչու է տեղադրումն ուշանում

Վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում

ԱՄՆ ավարտում է ռազմական առաքելությունը Իրաքում

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է (տեսանյութ)

Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է նրա պաշտպանների բողոքը

Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում մարտական նռնակ է հայտնաբերվել

ՄԻՊ-ն առաջարկում է փոփոխել հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշները

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյան և Վարսենիկ Մանուչարյան. անձնական ռեկորդների հետևից

Աճյունների որոնումն այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լոռու մարզում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության 10 դեպք է արձանագրվել

Միկրոձեռնարկատիրության համակարգից օգտվում են նաեւ միջին բիզնեսները. ինչ լուծում են տեսնում պատգամավորն ու գործարարը

Տոկիո-2020. Իզաբելա Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը (տեսանյութ)

Թուրքիան վրդովված է Ավստրիայի կանցլերի առաջարկից

Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում շտապօգնության ծառայության հերթապահություն է սահմանվել

Զինծառայող Ս. Գ.-ն իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց. ՔԿ

Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ