Այսօր Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է թուրքական «Ֆեներբախչեին»

Այսօր ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակներում Երեւանի ժամանակով 23:05-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մեկնարկելու է տեղի «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումը թուրքական «Ֆեներբախչեի» հետ: Հայ ֆուտբոլասերների համար այս հանդիպումն առաջին հերթին կարեւորվում է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված հանգամանքով: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո հայ ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը 4 հանդիպման, այն էլ՝ ոչ ամբողջական, ընդհանուր առմամբ, խաղադաշտում անցկացնելով 105 րոպե:

2016-17 թթ. մրցաշրջանում «Յունայթեդը» անցկացրել է 12 պաշտոնական հանդիպում, եւ Մխիթարյանը խաղադաշտում է եղել ընդամենը 105 րոպե: Վնասվածքները, ոչ լավագույն մարզավիճակն անգամ չեն կարող դառնալ հիմնավոր բացատրություններ տվյալ իրավիճակի համար, եւ արդեն խոսակցություններ կան Մխիթարյանի եւ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջեւ ծագած կոնֆլիկտի մասին: Իրականությանը որքանով են համապատասխանում այս լուրերը՝ կիմանանք առաջիկայում: 

Իսկ այսօր «Ֆեներբախչեի» հետ կայանալիք հանդիպումը կարող է հոբելյանականի վերածվել «Յունայթեդի» նախկին ավագ եւ առաջատար Ուեյն Ռունիի համար, որը Մոուրինյոյի օրոք նույնպես շատ քիչ է հայտնվում խաղադաշտում: 12 տարի առաջ՝ 2004 թվականի սեպտեմբերի 28-ին Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ եվրագավաթների խաղարկություններում, եւ մրցակիցը հենց «Ֆեներբախչեն» էր: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած այդ հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով 6-2 հաշվով, Ռունին էլ դարձավ 3 գոլի հեղինակ: Հիմա 30-ամյա Ռունին «Յունայթեդի» կազմում եվրագավաթների խաղարկություններում արդեն 37 գոլի հեղինակ է եւ հաջորդ իսկ գոլը կդառնա կարեւոր. Ռունին կարող է կրկնել եվրագավաթներում «Յունայթեդի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու, հոլանդացի Ռուդ Վան Նիստելռոյի ցուցանիշը՝ 38 գոլ:

Հետաքրքիր է նաեւ, որ «Ֆեներբախչեն» առաջին թիմն է, որ կարողացել է եվրագավաթների խաղարկություններում պարտության մատնել «Մանչեսթեր Յունայթեդին» հյուրընկալվելիս: Այդ «պատմական» իրադարձությունը տեղի է ունեցել ուղիղ 20 տարի առաջ. 1996 թվականի հոկտեմբերի 30-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ֆեներբախչեն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում հաղթել է «Յունայթեդին» 1-0 հաշվով: Ահա այսպիսի հետաքրքիր իրադարձություններով է հարուստ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ֆեներբախչեի» դիմակայությունը:

Թեեւ առայժմ Մոուրինյոյին չի հաջողվում որոշակի հստակ խաղային ձեռագիր ներդնել «Յունայթեդի» գործողություններում եւ որպես հետեւանք մարզական ցուցանիշներն էլ առայժմ, մեղմ ասած, գոհացուցիչ չեն (Անգլիայի առաջնությունում թիմը ընթանում է 7-րդ, Եվրոպա լիգայում՝ նախավերջին՝ 3-րդ հորիզոնականում), բայց ահա մեկ այլ բնագավառում «Յունայթեդը» ակնհայտ առաջատար է Եվրոպայում: «PR» մարկետինգային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում եվրոպական ակումբներից մարզաշապիկների վաճառքից ամենամեծ շահույթը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդը»:

2011-16 թվականների ընթացքում «Յունայթեդը» տարեկան միջին հաշվով վաճառել է մոտ 1,75 միլիոն մարզաշապիկ, ինչը եվրոպական միջին գնով (100 եվրո 1 մարզաշապիկի համար) կազմում է 175 միլիոն եվրո: Այս ցուցանիշով լավագույն հնգյակում  են նաեւ իսպանական 2 գրանդները՝ Մադրիդի «Ռեալը» (տարեկան 1,65 միլիոն մարզաշապիկ) եւ «Բարսելոնան» (1,3), գերմանական «Բավարիան» (1,2), Լոնդոնի «Չելսին» (0,9):

Մարզական իրերի վաճառքով զբաղվող բրիտանական ամենամեծ՝ «Sports Direct» խանութների տվյալներով էլ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմի ֆուտբոլիստներից ամենաշատը վաճառվում են ֆրանսիացի Պոլ Պոգբայի, ապա՝ շվեդ Զլատան Իբրահիմովիչի, իսպանացի Դավիդ Դե Խեայի, անգլիացի Մարկուս Ռոշֆորդի, ֆրանսիացի Անտոնի Մարսիալի եւ, իհարկե, Ուեյն Ռունիի մարզաշապիկները: Ընդ որում, Պոգբան եւ Իբրահիմովիչը այս ցուցանիշով ընդհանրապես առաջատարներ են Անգլիայում, իսկ նշված մյուս ֆուտբոլիստները տեղ են զբաղեցնում առաջին 15-ի մեջ:

Նկատում եք հավանաբար, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբախչե» հանդիպման նախօրյակին տիրող ֆուտբոլային այս խայտաբղետ իրավիճակում Մխիթարյանի հետ կապված խնդիրները կարող են հուզել միայն անձամբ հայ ֆուտբոլիստին եւ նրա երկրպագուներին:

Տպել
3071 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք