Վարչապետը չի բացառում «արժանի» բարեկամներին պաշտոնների նշանակելը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա հայտնի հայտարարության մասին, որ կրթական համակարգում «ընտանեկան կապալ» գոյություն ունի:

«Կապալ, երբ ազգությունը բերում դարձնում են ուսուցչանոցի տնվորներ: Բացի այդ պետական համակարգը, նաև ՏԻՄ-ն ամբողջությամբ գերծանրաբեռնված է օրվա քաղաքական ուժի ղեկավարության ազգուտակով, բարեկամներով, երեխեքով: Իհարկե, երեխան մեղավոր չի, որ քաղաքական ուժի ղեկավարի երեխա է, բայց ՀՀ-ում այնպես է ստացվում, որ այդ բոլոր ոլորտներում գենետիկորեն այդ ղեկավարության ազգուտակն են, զոքանչ-քեռիներ են, փեսաներ: Դուք պատրա՞ստ եք անդրադառնալ դրան»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետը պատասխանեց՝ իր խոսքն ուսումնական հաստատությունների մասին կարծես ճիշտ չի ընկալվել: Եւ իր սեփական օրինակը ներկայացրեց,  որ իր մայրը եւ տատը նույնպես ուսուցչուհիներ են եղել:

«Խոսքը նրա մասին է, որ եթե մայր ու աղջիկ ժառանգաբար տնօրեն են դառնում, օբյեկտի՞վ է, թե՞ չէ: Չեմ բացառում, որ կարող է տնօրեն դառնալ, եթե արժանի է»,- մանրամասնեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս անդրադարձավ այս խնդրին.

«Հանրության մեջ հիասթափություն կարող է լինել, որ եթե Կարեն Կարապետյանի բարեկամը չենք, հույս չկապենք, որ ապագայում մեր կյանքում առաջընթաց կլինի»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը չբացառեց, որ երբեւիցե պաշտոնի կնշանակի իր բարեկամին, նաեւ հավելեց՝ առ այսօր որեւէ բարեկամի չի նշանակել:

«Եթե իմ գործընկներին էլ, ում ճանաչում եմ, բարեկամ եք համարում, որոնց նշանակել եմ, ապա՝ այո: Ես նշանակում եմ այն մարդկանց, ում վրա վստահ եմ: Եթե գիտեք մի բարեկամ, որ նշանակել եմ՝ հուշեք, բայց չեմ բացառում, վաղը մյուս օր կնշանակեմ, եթե արժանի է»,- ասաց Կարապետյանը:

Տպել
1602 դիտում

Հունվարի 1-ից նպաստները բարձրանում են. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից

Գեղամ Գևորգյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

250 մլն ԱՄՆ դոլարով նոր ՋԷԿ է կառուցվելու. կստեղծվի 1200 աշխատատեղ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը

ԱՄԷ պետնախարարը Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին

Երկու մարզպետներ աշխատանքից ազատվեցին

Ռոնալդուն իր առաջին տիտղոսը նվաճեց «Յուվեի» կազմում

Իրանական կողմը մասնակցում է հայ-վրացական սահմանին կամուրջի կառուցման աշխատանքներին

Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի. Նիկոլ Փաշինյան

Դա զրպարտանք է․ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Խորհրդարանական 4-րդ օրը. Ազգային ժողովում ոչ ոք չի հայտարարում, որ ընդդիմություն է

Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում

Հայաստանից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ

Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

Քաղաքացին զանգել է ԱԻՆ ու սպառնացել ինքնասպան լինել, եթե չմոտենա հոգեբանը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց, ձյան տեղումներ, մառախուղ՝ ՀՀ տարածքում

Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց

Թբիլիսիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ 1 երեխա

Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է