Գյուղատնտեսը դիմել է գլխավոր դատախազին. պահանջում է բացահայտել ապօրինությունը

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղական համայնքի բնակիչ Սպարտակ Ավագյանը մի քանի տարի է ինչ փաստի առաջ է կանգնել: Նրա խոսքով՝ Ակնաշենի գյուղապետ Միսակ Միսակյանն իր ընտանիքին պատկանող տնամերձ հողակտորներից մեկի հարակից տարածքը, որը համայնքային նշանակության հողակտոր է եղել, վաճառել է հարեւան գյուղերից մեկի բնակիչ՝ Նվեր Հարությունյանին, որն էլ իր հերթին տվյալ տարածքի վրա խանութ եւ հանդիսությունների սրահ է կառուցել:

Շինաշխատանքի ընթացքում վերջինս փակել է մի քանի հեկտար վարելահողի ջրատարը եւ էլեկտրասյուներ տեղադրել տեղում, որպեսզի իր շինությունն առանձին հոսանք ստանա: Սպարտակ Ավագյանը տարիներ առաջ մի քանի անգամ ստիպված է եղել դատական կարգով իրեն պատկանող տարբեր հողատարածքներից տարբեր անձանց վտարել, քանի որ այդ հողակտորները գյուղի ավագանու անհիմն որոշումներով վաճառվել էին այլ անձանց:

Ակնաշենի համայնքապետ Միսակ Միսակյանի պնդմամբ տվյալ հողակտորը Նվեր Հարությունյանին վաճառվել է դասական աճուրդով եւ ավագանու որոշմամբ: Armtimes.com-ի հետ զրույցում Միսակ Միսակյանն անդրադառնալով ոռոգման համակարգը հողով ծածկելու խնդրին ասաց. «Իրեն ոչ մեկ թույլ չի տվել, որ հող լցնի: Դա հին դաշտամիջյան առու է, որը բացվել է տրակտորով, այդ առուն ոչ մեկի կողմից չի շահագործվում: Հիմա, եթե ես այդ առուն գնամ հանեմ, ջուր չի գնալու»,- ասաց Միսակ Միսակյանը եւ նշեց, որ ջրատարը ո՛չ Սպարտակ Ավագյանինն է, ո՛չ էլ Նվեր Հարությունյանը, բայց պետք է այն մաքրել: «Նվերին ժամանակ ենք տվել, որ մինչեւ ամսի վերջ այդ ջրատարը պետք է վերականգնի: Ջուրը կգնա, չի գնա, եղեգներ կաճեն, թե՝ չէ, դա իրենց գործը չի»,- հայտարարեց Ակնաշենի գյուղապետը:

Հարցին՝ միջդաշտային ճանապարհը գործու՞մ է, գյուղապետը վստահեցրեց, որ այդ ճանապարհը գործում է, քանի որ Նվեր Հարությունյանը փակել է ջրատարը եւ դրա հաշվին լայնացրել է ճանապարհը: Ջրատարի տարածքում տեղադրված էլեկտասյուների մասին խոսելիս էլ Միսակ Միսակյանն ասաց, որ դրանք տեղադրվել են էլեկտարկան ցանցերի կողմից եւ սահմանված նորմերին համապատասխան լինել չլինելու հարցը գյուղապետարանին չի վերաբերվում:

Սպարտակ Ավագյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իր քրոջը՝ Արմինե Ավագյանին, պատկանող հողակտորը (տես լուսանկարում եւ քարտեզում) միտումնավոր ջրազրկելու, այդ հողակտորի մի մասը ապօրինաբար զավթելու, ջրագիծը փակելու եւ նշված հողակտորը Նվեր Հարությունյանին վաճառելու հարցով արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Գլխավոր դատախազին ներկայացված դիմումս ուղարկվել է դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանը, որն էլ այն հասցեագրել է Արմավիրի մարզի դատախազին»,- ասաց Սպարտակ Ավագյանը՝ հույս հայտնելով, որ ե՛ւ մարզային դատախազի, ե՛ւ գլխավոր դատախազի փոփոխությունն իրեն հնարավորություն կտա վերականգնել իր խախտված իրավունքները:

Տպել
15360 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել