«Կանխատեսումներ չանենք. Ադրբեջանն ինքնին անկանխատեսելի է»

21/10/2016 schedule18:56

Armtimes.com-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը.

- Պարոն Զաքարյան, այս գիշեր հակառակորդը փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարել, վերջին շրջանում դիվերսիաների փորձեր չեն եղել, այն ինչո՞վ եք պայմանավորում, կապ ունի՞ Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի հետ:

- Կարծում եմ՝ ՀԱՊԿ գագաթաժողովը կապ չունի, ուղղակի Ադրբեջանը փորձում է նորից տուրք տալ սադրիչ գործողությունների՝ դրանով իսկ ուշադրություն հրավիրելով խնդրի կարգավորման գործընթացի վրա: Կարգավորման գործընթացը չի շարժվում մեռյալ կետից Ադրբեջանի պատճառով, վերջինս ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ առանց ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը չի կարող լուծվել, որքան էլ ագրեսիաներ ու դիվերսիաներ իրականացնեն: Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել, այն բացառված է: Ադրբեջանն իր դիվերսիաներով դա է ապացուցում, եթե կա դիվերսիոն գործողություն եւ դրան զուգահեռ Ալիեւը խոսում է խաղաղ գոյակցության մասին Ադրբեջանում, ուրեմն Ալիեւի կողմից առնվազն ցինիզմի դրսեւորում է:

- Եթե զուգահեռներ տանենք այս փորձն Ալիեւի երկու օր առաջ արված հայտարարության հետ, որ ԼՂ-ն կարող է ինքնավար հանրապետության կարգավիճակ ստանալ, Դուք կապ տեսնո՞ւմ եք այդտեղ, միգուցե ինչ-որ բան է ուզում հասկացնել դիվերսիայի միջոցով:

Դիվերսիոն փորձն առաջին հերթին ուղղված է Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ եւ դրանով Ալիեւը փորձում է խուսափել այն պատասխանատվությունից, ինչ-որ ստանձնել է, եւ այն պարտավորություններից, որոնք ստանձնել է Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում: Այսինքն՝ սա Ալիեւի կողմից խուսափողական եւ գործընթացը փակուղի տանելու, այն ավելի խորը կոնսերվացնելու գործողություն է:

- Ասում եք Ադրբեջանը փորձում է ձախողել ՄԽ կարգավորման գործընթացը, այդ դեպքում ինչո՞ւ դուրս չի գալիս բանակցություններից:

- Որովհետեւ ինքն իրեն դրել է մեծ փակուղում, դուրս գալով գործընթացից Ադրբեջանի գործողություններն ամբողջությամբ հակասության մեջ կդրվեն խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության հետ, եւ այն չի ողջունվի որեւէ պետության կողմից:

Իշխող ՀՀԿ-ականներդ միշտ պնդում եք, որ Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կարծիքը, եթե իրեն չի հետաքրքրում եւ չի փորձում իրեն ժողովրդավարական պետության սանդղակում տեղավորել, ի՞նչն է պատճառը, որ բանակցություններից դուրս չի գալիս:

- Ադրբեջանը կարիք չունի ժողովրդավարական պետության սանդղակում տեղավորվելու, չի էլ թաքցնում իր ավտորիտար էությունը: Իսկ ինչ վերաբերվում է իր սադրանքներին, դրանով փորձում է իր ժողովրդի մոտ դեմքը փրկել, որովհետեւ ապրիլյան իրադարձությունները չստացվեց: Հաջորդիվ բանակցային գործընթացը նոր առաջադրանքներ բերեց Ադրբեջանին, որից նա համառորեն հրաժարվում է: Ադրբեջանի առջեւ փակուղին ավելի խորացավ, հետեւաբար չի կարող դուրս գալ բանակցային գործընթացից, որովհետեւ դրանով, ընդհանրապես, կփակի իր ճանապարհը դեպի խնդրի կարգավորում: Դուրս չգալով բանակցային գործընթացից՝ պարտավոր է որպես հաջորդ քայլ իրականացնել այն քայլերը, որոնք ստանձնել է՝ հետաքննության մեխանիզմների ներդնում եւ մոնիթորինգի հնարավորությունների ավելացում:

- Բլից-կրիկի հավանականություն տեսնո՞ւմ եք, ի դեպ, մի քանի օր առաջ էլ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր հայտարարել, որ հնարավոր է առաջիկայում լայնամասշտաբ գործողություններ սկսվեն:

- Բանակցային գործընթացի փակուղին, իհարկե, ավելի է մոտեցնում պատերազմի հավանականությունը, մենք այն չենք համարում փակուղի: Ադրբեջանն է փորձում նկարագրել որպես փակուղի, որ «լեգիտիմ» իրավունքով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ռազմական ճանապարհը խնդրի լուծում չէ, ըստ էության, տեսականորեն միշտ էլ եղել է պատերազմի վերսկսման վտանգ, բայց, իհարկե, դրա գոյության բացառող հանգամանքն այն է, որ այսօր ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում անհամեմատ ավելի շահեկան է ՀՀ-ի համար, քան՝ նախկինում:

- Ի՞նչ կանխատեսումներ ունեք, սպասե՞նք նոր դիվերսիաների:

- Կանխատեսումներ չանենք, որովհետեւ Ադրբեջանն ինքնին անկանխատեսելի է, բայց այն, որ դիվերսիաները ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում դարձել են առօրյա, որը ցավով եմ ասում, բնականաբար, այդ հարցում որեւէ բան բացառել չենք կարող:

- Պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք:

- Պատերազմի հավանականությունը շատ հանգամանքներից է կախված, եթե լինենք թույլ ու անպաշտպան, իհարկե, այդ հավանականությունն ինքներս կմեծացնենք, բայց մեր պետական եւ հասարակական, ինչպես նաեւ հանրային կյանքի առօրյա առաջընթացով այդ հավանականությունը փոքրացնում ենք:

- Ադրբեջանի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ նվազել է, այս պայմաններում Ադրբեջանը կարո՞ղ է իրեն թույլ տալ  ագրեսիա:

- Այն եւս Ադրբեջանի համար խնդիր է, որովհետեւ նավթային կանխատեսումներն ի օգուտ Ադրբեջանի չեն, եւ տարեց տարի այդ կորը գնալով իջնելու է, հետեւաբար նավթից առաջացած եկամուտները սպառազինությանը տրամադրելը եւ դառնալու է շատ ավելի թանկ հաճույք Ադրբեջանի համար, քան նախկինում էր: Հետեւաբար, սա եւս անհանգստությունների առիթ է Ալիեւի համար:

Տպել
5945 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)