NDI-ն արձագանքում է ՀՎԿ-ի ապատեղեկատվությանը. Սա պետք է դաս լինի իրենց համար

22/10/2016 schedule11:10

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, նույն ինքը՝ ՕԵԿ-ը, օրերս ազդարարելով քաղաքական դպրոց հիմնելու եւ կուսակցական կադրերի վերապատրաստման գործընթացի մասին, ահագին անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել:

Նախ՝ կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքական դպրոց է հիմնում, ապա նույն տեքստի հաջորդ պարբերության մեջ, շարունակելով թեման, նշել, որ ՀՎԿ-ն վերապատրաստման ծրագրեր է սկսել «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ԱՄՆ Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (NED) ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում, ինչը եւ առաջացրել է վերապատրաստողների, մեղմ ասած, տարակուսանքը:

«Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպությունում NDI-ի ծրագրերի խորհրդատու Գեղամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ապատեղեկատվություն համարեց ՀՎԿ տարածած հաղորդագրությունը:

«Այդ մամուլի հաղորդագրությունից ես նույնքան զարմացած եմ, որքան մեր բոլոր գործընկերները: Իմ կարծիքով, դա լրիվ ապատեղեկատվություն է: Մենք, իհարկե, ունենք դպրոց, որը գործում է սեպտեմբեր ամսից եւ հովանավորվում է NED-ի եւ NDI-ի կողմից: Մենք տարիներ շարունակ աշխատել ենք միայն բազմակուսակցական ֆորմատով, մեզ համար ֆավորիտներ չկան դաշտում: Ծիծաղելի կլիներ կարծել, որ NED-ը եւ NDI-ը ֆավորիտներ ունենան քաղաքական դաշտում: Սա բազմակուսակցական դպրոց է, որտեղ մասնակցում են բոլոր կուսակցությունները, որոնք խմբակցություններ ունեն Ազգային ժողովում, եւ մի քանի արտախորհրդարանական կուսակցություններ: Այն տեւելու է մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ամիս՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Մենք սովորեցնում ենք՝ ինչպես կազմակերպել քարոզարշավ, կազմել քարոզարշավի ռազմավարություն, իրականացնել պլանավորում եւ այլն»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՎԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության տեքստում պարզություն չկա:

«Տեքստում պարզ չէ... տպավորություն է ստեղծվում, որ NED-ը եւ NDI-ը հովանավորում են իրենց, ինչն իրականությանը չի համապատասխանում: Մենք համագործակցում ենք իրենց հետ այնքան, որքան մյուս կուսակցությունների հետ: Այդպիսի բան չի եղել 1995 -ից սկսած, որ մենք առանձին մեկ կուսակցության հետ աշխատենք»,- նշեց Սարգսյանը:

NDI-ի ծրագրերի խորհրդատուն փորձում է սեփական բացատրությունը տալ կատարվածին՝ ներկայացնելով որոշակի ենթադրություններ՝ հիմնված իր կասկածների վրա: «Իմ մոտ երկու կասկած կա: Կամ (մամուլի հաղորդագրության.- խմբ.) տեքստի հեղինակը հայերենին լավ չի տիրապետում եւ չի կարողանում իր մտքերը շարադրել, կամ ուղղակի սա արված է PR նպատակներով»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կապվել եւ խոսել է «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի քարտուղարի հետ:

«Նա նշում է, որ իրենք չեն գրել այդ դպրոցի մասին, այլ գրել են միայն իրենց դպրոցի մասին: Ես նշել եմ, որ հայերեն տեքստում լրիվ ուրիշ բան է հասկացվում»,- ասաց Գեղամ Սարգսյանը: Մեր զրուցակիցը խնդրել է, որպեսզի ՀՎԿ-ը հերքում հրապարակի: Նա տարակուսանք է հայտնում կատարվածի վերաբերյալ եւ նշում, որ նման քայլերը կարող են հանգեցնել վստահության կորստի «մեր գործընկերների հետ հարաբերություններում»:

«Կրկնում եմ՝ նրանք մասնակցում են մեր ծրագրերին, բայց՝ բոլորի հետ միասին: 50 հոգանոց խումբ է, որտեղ ՀՎԿ-ն ունի 4-5 ներկայացուցիչ: Նրանք (ՀՎԿ-ից) ինձ ասացին, որ իրենց պայմանավորվածություն ունեն «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ, որ պետք է իրենց աջակցի եւ մի քանի միջազգային կառույցների հետ: Դրա համար պետք է նշել կոնկրետ այդ կառույցները, ոչ թե մեր անունը շոշափել: Եթե ինչ-որ անկախ կառույցներ կան, որ ուզում են օգնել Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը, իրենց գործն է, բայց բացառվում է, որ մենք նման մոտեցում ցուցաբերենք»,- կրկնեց նա:

Թեպետ Գեղամ Սարգսյանը տարակուսած է ՀՎԿ-ի տարածած հաղորդագրությունից, սակայն սա դեռ հիմք չի համարում կուսակցության հետ համագործակցության խզման համար: «Մենք շարունակելու ենք համագործակցել բոլորի հետ՝ բազմակուսակցական լսարանի ֆորմատով: Ինչ-որ մի մամուլի քարտուղարի գրած մի բան հիմք չէ, որպեսզի հարաբերություններ վերանայենք կուսակցության հետ, սակայն սա իրենց համար պետք է լավ դաս լինի, քանի որ մենք շատ վրդովված ենք նման վերաբերմունքից: Սա հարցին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է», - եզրափակեց Գեղամ Սարգսյանը:

Տպել
2790 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Նախագահի այցը Միացյալ Էմիրություններ ավարտվել է Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար