Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

«Մենք պետք է շարունակենք արդյունավետ աշխատել՝ գտնելու խաղաղ կարգավորման ուղիներ: Լեռնային Ղարաբաղի խնդրի համաձայնեցված լուծումը բխում է տարածաշրջանի յուրաքանչյուր ժողովրդի շահերից»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ` ասել է համանախագահը:

Ուորլիքը նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

«Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտարարեց, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք կքննարկենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպումը: Ադրբեջանի նախագահն այդ գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել», - հայտարարել է Ուորլիքը:

Տպել
5677 դիտում

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է․ Ռիչարդ Հոգլանդ

«Վորլդ Վիժնի» հետ համագործակցության հիմքում երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու մղումն է․ նախարար

Ջերմություն, քաշի կորուստ․ Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանն առողջական խնդիրներ ունի․ ՄԻՊ

«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)

Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»

Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն