«ՀԺ»․ Պետական բյուջեն թերակատարվում է 40 միլիարդ դրամով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ պետական եկամուտների հարկային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին ՀՀ պետբյուջե է հավաքագրվել 91 միլիարդ 266 միլիոն դրամի հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր:

«Անցած տարվա սեպտեմբերի համեմատ այս գծով եկամուտները նվազել են 2.1 միլիարդ դրամով: Եթե համեմատելու լինենք օգոստոսյան ցուցանիշները, ապա թերակատարման տեմպը սեպտեմբերի նվազել է: Խնդիրն այն է, որ այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ հարկերի եւ տուրքերի նվազումը կազմում էր մոտ 7 միլիարդ դրամ: Իսկ առաջին 9 ամիսների տվյալներով այս տարի հավաքվել է 0.1 տոկոսով ավելի հարկ ու տուրք, քան անցած տարի:

Սակայն 2016 թվականի բյուջեի մասին օրենքով, որպեսզի այս տարվա պետբյուջեն կատարվի, մուտքերը պետք է մոտ 5 տոկոսով գերազանցեն անցած տարվա ցուցանիշը: Այս տեսանկյունից առաջին 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեն թերակատարվում է արդեն 40 միլիարդ դրամով:

Հարկային մուտքերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի շեշտակի անկմամբ: Անցած տարվա 9 ամիսների համեմատ այս հարկատեսակով գանձվող գումարների ծավալը նվազել է մոտ 12 տոկոսով, կամ 36 միլիարդ դրամով»,- մասնավորապես, գրում է թերթը:

Տպել
20053 դիտում

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Հրդեհ Սյունիքում․ փայտյա 2 տնակ ամբողջությամբ այրվել են

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան․ այնուհետեւ կայցելեն Բաքու

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի՝ արտակարգ իրադրություն հայտարարելու որոշման

Ոստիկանությունը հայտնաբերել է որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանին

Աշխարհը չունի. քննություն ենք բռնելու

Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

Կոմիտասի պողոտայում գտնվող դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգում

Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը