Որեւէ ներկրող դեռ վարչապետին չի զանգահարել. կհրապարակվեն խորհրդականների հեռախոսահամարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հոկտեմբերի 22-ին արած հայտարարությունից հետո դեռ որեւէ ներկրող կապ չի հաստատել նրա հետ ներմուծման խոչընդոտների հանդիպելու պատճառաբանությամբ:

Միակ ահազանգը եղել է Armtimes.com-ի՝ «Գործարարին թույլ չեն տվել 100 տոննա դիզվառելիք ներկրի. ահազանգ վարչապետին» վերտառությամբ հոդվածը: Այս մասին մեր զրույցում ասաց Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում ասել էր, որ առանց որևէ խնդրի, ցանկացած բան կարելի է այսօրվանից (22.10.2016թ.) ներկրել Հայաստան եւ ընդգծել էր. «Երբ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»:

«Մենք առաջիկա օրերին կհրապարակենք վարչապետին կից խորհրդականների եւ օգնականների ցանկը, կոնկրետ ոլորտների պատասխանատվությամբ եւ կոնկրետ կոնտակտային համարներով եւ էլեկտրոնային հասցեներով, որտեղ ըստ ոլորտների, ովքեր խնդիրներ կարող են ունենալ, անմիջապես կկարողանան զանգահարել օգնականների եւ խորհրդականներին»,- ասաց Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ առաջին հրապարակում-ահազանգը եղել է Armtimes.com-ի կողմից:

Անդրադառնալով դիզվառելիքի ներմուծման ժամանակ խոչընդոտների հանդիպած գործարարի ահազանգին, վարչապետի խորհրդականն ասաց, որ կառավարությունից կապ են հաստատել նրա հետ, պարզել են, որ խնդիրը ոչ թե կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տիրույթում է, այլ ներդրումների եւ զարգացման նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի սահմանած տեխնիկական կանոնակարգերին չի համապատասխանել ներկրվող վառելիքը:

«Այսինքն՝ վառելիքը չի համապատասխանում սահմանված նորմերին: Բնականաբար, որպես մամուլի հրապարկում ես հետաքրքրվել եմ ՊԵԿ-ց, ինձ փոխանցել են եւ ենթադրում եմ, որ ինֆորմացիան իրենց մոտ լիարժեք էր, որ խնդիրը զուտ ստանդարտացման հետ է կապված»,- ասաց Շուշան Սարդարյանը: Հարցին՝ խնդրի լուծումը կանխորոշվո՞ւմ է, նա առաջարկեց նախ դիմել ահազանգած տնտեսվարողին եւ ստանդարտացում իրականացնող կառույցին:

Շուշան Սարդարյանը նկատեց, որ վարչապետը, երբ ասում է, որ դաշտը բաց է ներկրման համար, միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ հաշվի պետք է առնվի սահմանված ստանդարտները: «Եթե չի համապատասխանում տվյալ ապրանքը, կոնկրետ այս դեպքում դիզվառելիքը ստանդարտներին, ապա ունենք վերապահում»,- նշեց նա:

Տպել
2962 դիտում

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը