Բանակ զորակոչվելը պարտադիր չի՞ լինի. զինծառայությունը Վրաստանում

26/10/2016 schedule13:28

Սույն թվականի հունիսի 27-ին, Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին հայտարարեց, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը դադարեցնում է պարտադիր զինվորական ծառայությունը:

Պարտադիր զինծառայության վերացման մասին հրամանն արժանացավ լայն քննարկման, կողմնակիցները եւ հակառակորդները բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումները  եւ փաստարկները: Կողմնակիցները գտնում են, որ Վրաստանին անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ, որը ի վիճակի է կատարել Վրաստանի ՊՆ-ի ռազմական առաջադրանքները: Այս ամենից բացի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ պրոֆեսիոնալ բանակի հետ մեկտեղ պարտադիր զինծառայությունը կապված է ֆինանսական խնդիրների հետ:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան, իր հերթին, հայտարարեց, որ Թինա Խիդաշելին ճիշտ որոշում է կայացրել: Նա նաեւ հավելեց. «Դեռեւս 2013 թվականին, երբ ես Պաշտպանության նախարար էի, նման որոշում էինք կայացրել, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ էր պատրաստվել, անհրաժեշտ էր պետության կողմից ֆինանսավորում եւ խորհրդարանի հետ համաձայնեցված աշխատանք»:

Երկրի գերագույն հրամանատարը նույնպես անդրադարձել էր թեմային, նշելով, որ նման որոշումներ կայացվում են ինտենսիվ խորհրդակցությունների արդյունքում:

«Չնայած այն բանին, թե այդ որոշումները որքանով են ճիշտ, կամ ես համաձայն եմ դրա հետ, թե՝ ոչ, նման որոշումները չպետք է կայացվեն մեկ անձի կողմից, այլ պետք է կոլեգիալ քննարկվեն, ինչպես կառավարության, այնպես էլ ազգային անվտանգության նիստերում: Ես որոշման ճիշտ լինելուն գնահատական չեմ տալիս, այլ խոսում եմ ձեւի մասին, որ նմանօրինակ որոշումները պետք է ընդունվեն ավելի ինտենսիվ խորհրդակցություններից հետո»,- ասել է նախագահը՝ հավաստիացնելով, որ տեղյակ չի եղել նախարարի՝ նման որոշում ընդունելու մտադրության մասին: Ի պատասխան՝ Խիդաշելին հայտարարել է, որ իր հրամանը ոչ ոքի համար անակնկալ չէր:

Հարցին՝ արդյոք կառավարությունը կարո՞ղ է բեկանել հրամանը, նախարարը պատասխանել է, թե այդպիսի հնարավորություն չկա. «Ընդհանրապես, հնարավոր է ամեն ինչ, կարելի է ակտ ընդունել, որը կչեղարկի մի որոշում, որը հաստատված է նախագահի կողմից: Նախագահի հրամանները չեղարկել կարող է միայն նախագահը: Ասել, թե որոշումը ոչ ոքի հետ համաձայնեցված չէր եւ անակնկալ եղավ, ճիշտ չի լինի: Այդ որոշման ընդունման պարտավորությունն իրենց վրա վերցրել էին իշխանությունները: Բայց կարեւորը այն է, որ խոստումը եւ պարտավորությունը, որ մենք ունեինք հասարակության եւ գործընկերների առջեւ, կատարեցինք»:

Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի՝ «Հանրապետական» կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլիի կինը՝ Թինա Խիդաշելին, վերոնշյալ կուսակցության առաջնորդներից է: «Հանրապետականները», դաշինք կազմելով «Վրացական երազանքի» եւ եւս 2 կուսակցության հետ, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտության մատնեցին «Միացյալ ազգային շարժմանը»: Խիդաշելիի՝ պարտադիր զինծառայության վերացման մասին որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ 2016  թվականի խորհրդարանական ընտրություններին «Հանրապետականները» եւ դաշինքի մնացած անդամները մասնակցելու էին առանձին: 2016 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրություններում «Վրացական երազանքից» բացի, որն արժանացավ ընտրողների մեծամասնության ձայներին, դաշինքի մյուս կուսակցությունները չհաղթահարեցին 5 տոկոսանոց շեմը:

Հասարակության մեծ մասի կողմից նախարարի հրամանն ընկալվեց որպես պարտադիր զինծառայության ամբողջական վերացում: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի պաշտպանությունը եւ ռազմական պարտավորությունները իրականացնելը  յուրաքանչյուր քաղաքացու (ովքեր ունակ են) պարտականությունն է: Ռազմական պարտականությունների իրականացման տեսակը որոշվում է օրենքով: Այսպիսով, պարտադիր զինծառայության վերացումը, առանց սահմանադրական փոփոխությունների, հնարավոր չէ:

Ինչպես նաեւ, 20-րդ հոդվածի համաձայն՝ «Զինվորական ծառայության հիմք է հանդիսանում Վրաստանի նախագահի հրամանագիրը, որը մշակում է Ազգային անվտանգության ծառայության խորհուրդը: Ծրագրում պետք է մշակված լինի Վրաստանի պաշտպանության նախարարության, պատիժների իրականացման եւ պրոբացիայի, իրավական օգնության եւ ներքին գործերի նախարարությունների պահանջները»:

Այսպիսով, Խիդաշելիի կողմից ընդունված փոփոխությունները վերաբերվում են զինակոչիկների 25 տոկոսին, քանի որ ծառայողների 75 տոկոսը զինակոչվում են Վրաստանի ՆԳՆ-ի եւ պատիժների իրականացման նախարարությունների կողմից:

Օգոստոսի 1-ից, Վրաստանի պաշտպանության նախարարն է Լեւան Իզորիան, որը մինչ այդ զբաղեցրել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Օգոստոսի 23-ին ՊՆ-ի կողմից հայտարարություն տարածվեց, որտեղ ասվում էր, որ նախկին նախարար Թինա Խիդաշելիի՝ պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին որոշումը փոփոխության չի ենթարկվի: Սակայն ավելի ուշ, նախարարը հայտարարեց, որ նոյեմբերին պարզ կդառնա՝ Վրաստանի ՊՆ-ն կվերականգնի՞, թե՞ ոչ պարտադիր զինծառայության մասին օրենքը: Նա նաեւ ասել է, որ նշանակված է հանձնաժողովի ընդլայնված նիստ, ինչպես նաեւ հանդիպումներ են նախատեսված փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչից հետո մանրամասնորեն պարզ կդառնա պարտադիր զինվորական ծառայության լինել-չլինելու հարցը:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
3948 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել