«ՀԺ»․ Գազի սակագինը նվազեցնելու հարցում դժվարություններ են ի հայտ եկել

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել եւ քննարկումները շարունակվում են:

«Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հանձնարարեց այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկել որոշ կատեգորիայի սպառողների համար տարբերակված սակագներ սահմանելու հնարավորությունը, դրանով մի կողմից բիզնեսը խթանելու, մյուս կողմից՝ սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագին սահմանելու նկատառումներով:

Հանձնաժողովում կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծելու դեպքում պետք է նվազի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտը, կամ պետք է բարձրացվեն մյուս սպառողներին մատակարարվող գազի սակագները:

Հանձնաժողովում հույս ունեն, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի, եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կատարել իրենց տրված այդ հանձնարարականը»,- մասնավորապես, գրում է թերթը:

Տպել
2422 դիտում

Քենիայում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել, հիմնականում՝ օտարերկրյա քաղաքացիներ

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայազգի գործարարները այցելել և սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ)

Երեւանի Շարուրի փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. հեռացրել են փրկարարները

Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Հենրիխ Մխիթարյան

Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. նախարար

Անցկացվում են հրամանատարական հավաքներ՝ «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով

Ինչ կապ ունի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Թուրքիան ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկներների շարքում

«Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավորին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման մասին ակտը. Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Արդյոք Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ եւ անզեն. Քոչարյանի պաշտպանները նոր տեսանյութ կներկայացնեն դատարանին

Այսօր Սպիտակում հրազենից սպանվածին փորձել էին սպանել նաեւ 2008թ-ին. նոր մանրամասներ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է անասնագոմն ու ամբարված անասնակերը

Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ Կարբիում. մեղադրանք՝ 6 անձի