Սարգսյանը Ծառուկյանին խնդրել է վերադառնալ. «Ավել-պակաս կներես, բորբոքված էի»

Գագիկ Ծառուկյանը կրկին վերադարձավ քաղաքականություն: Այս մասին նա երեկ անձամբ հայտարարեց: Ճիշտ է, ամեն ինչ մի քիչ խուճուճ-մուճուճ ստացվեց, ինչպես նրա նոր սանրվածքը, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Էությունն այն է, որ 2017 թվականի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրել է կրկին ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ Ծառուկյանը մեծահոգաբար ընդառաջել է Սարգսյանի խնդրանքին:

Այլ հարց է, իհարկե, որ Ծառուկյանը, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չէր կարող մերժել: Նա, բնականաբար, կատարվածից հետո կնախընտրեր հեռու մնալ քաղաքականությունից: Ծառուկյանի մտահորիզոնը թույլ է տալիս հասկանալ, որ այս անգամ էլ իրեն կօգտագործեն այնքան, որքան դրա անհրաժեշտությունը լինի, իսկ հետո ամենատգեղ ձեւով կրկին դուրս կշպրտեն: Սակայն, ինչպես ասում են, լինում են առաջարկություններ, որոնցից անհնար է հրաժարվել:

Բացի այդ, Սարգսյան-Ծառուկյան զրույցում անպայման անդրադարձ եղած կլինի մեկ-երկու կարկառուն քաղաքական գործիչների, ովքեր Ծառուկյանին մոլորեցնելով՝ ներքաշեցին այլ պրոցեսների մեջ. Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի միջոցով փորձեց բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել եւ տապալվեց: Սերժ Սարգսյանի զինակից, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն էլ փորձեց Գագիկ Ծառուկյանի միջոցով պալատական հեղաշրջում անել եւ կրկին տապալվեց: Եւ երեկ ԲՀԿ առաջնորդը գլուխը բարձր հայտարարում էր, որ եթե իր վերադարձի «անհրաժեշտություն լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել», ինքը կվերադառնա, թեկուզ դրա կարիքը անձամբ չունի:

Սա չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանը գալիս է անելու այն, ինչ չստացվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հովիկ Աբրահամյանի մոտ: Ուղիղ հակառակը: Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, փոխըմբռնման հասած կլինեն այն հարցում, որ Տեր-Պետրոսյանն ու Աբրահամյանն ավելի հայրենասեր չեն եւ ավելի շատ չեն մտածում երկրի ու ժողովրդի մասին, քան Սարգսյանը: Նրանք ընդամենը Սարգսյանին գահընկեց անելու եւ նրա տեղն անձամբ զբաղեցնելու նպատակ ունեին: Ու, որ ամենավատն է, դա փորձում էին անել իր` Ծառուկյանի միջոցով: Ուստի, եթե Ծառուկյանն ուզում է օգտակար լինել պետությանն ու ժողովրդին, պետք է փորձի դա անել Սերժ Սարգսյանի հետ միասին եւ ոչ թե նրա դեմ դուրս գալով:

Ահա, մոտավորապես, այսպիսին պետք է լիներ Ծառուկյանի վերադարձի շուրջ Սերժ Սարգսյանի հետ զրույցը, որի ժամանակ, բնականաբար, կհնչեին նաեւ փոխադարձ ներողության գեղեցիկ խոսքեր: Սարգսյանը կզղջար անցյալ փետրվարի 12-ին բորբոքվելու եւ ավելորդ բաներ ասելու համար` «դոդի Գագո», «քաղաքական չարիք» եւ այլն: Ծառուկյանը կզղջար կարկառուն քաղաքական գործիչների` Սերժ Սարգսյանի դեմ լարած դավերին մասնակցելու համար:

Երեկ Ծառուկյանն ասում էր նաեւ, որ ինքը ուժեղ եւ բարի է, ուստի, բոլորին ներում է (նկատի ուներ թե՛ Սարգսյանին, թե՛ տարբեր ՀՀԿ-ականների, ովքեր, ոգեւորվելով իրենց առաջնորդի ելույթից, հարձակվել էին Ծառուկյանի վրա): Էդուարդ Շարմազանովն էլ ասում էր, որ գալիս են ներելու եւ սիրելու ժամանակները: Ահա այս բարձր քրիստոնեական նոտայով Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն եւ իր կուսակցությանը կառաջնորդի դեպի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ:

Անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ լուրջ ցնցումների ենթարկվելուց հետո անգամ ԲՀԿ-ն պահպանել է ընտրողների վրա իր լծակները եւ կարող է որոշիչ տեղ զբաղեցնել հաջորդ խորհրդարանում, անհրաժեշտության դեպքում օգնելով Հանրապետականին մեծամասնություն ձեւավորել: Այս խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանի ձեռքի տակ, իհարկե, այլ պահուստային տարբերակներ էլ կան: Սակայն Ծառուկյանը այս իմաստով ամենաանշառ եւ ձեռնտու տարբերակն է, որովհետեւ, ինչպես ինքը երեկ ներկայացրեց, պաշտոնի կարիք չունի, Հարվարդը չի ավարտել, դրսում հարգանք-պատիվ է վայելում եւ ծանրաբեռնվածության տակ աշխատում է: Իսկ մեծ քաղաքական ամբիցիաները, որոնց հետ միասին դուրս եկավ քաղաքականությունից, վերադառնալիս հաստատ հետը չի վերցրել: 

Հայաստանի ներքաղաքական կյանքն առանց Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ, բոլորովին տարբեր է: Գագիկ Ծառուկյանն ու քաղաքականությունը, մեղմ ասած, իրարից հեռու երեւույթներ են: Երեկ արդեն ֆեյսբուքյան հայությունը սգում էր նրա վերադարձը եւ արձանագրում, որ Սերժ Սարգսյանը փաստորեն որոշել է «հայրենիքը նորից կրկեսի վերածել»: Հիշեցնենք` Ծառուկյանին քաղաքականությունից դուրս մղող իր հայտնի ելույթում Սարգսյանը հայտարարել էր. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Կրկեսը վատ բան չէ, եւ նույնիսկ կարելի էր ծիծաղել, եթե ամեն ինչ այսքան վատ չլիներ:

Տպել
17751 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին