Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է. Էդուարդ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսակցության ծրագրում սպասվելիք փոփոխությունները, ներկուսակացական հարցեր, անդրադարձ են կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարած այցին, ինչպես նաեւ ԱԺ քառօրյային: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով Armtimes.com-ի հարցին, նա ասաց, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել ԳՄ նիստում:

«Ձեր նշած գործընկերոջ ներողամատության մասին գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ խոսել եմ, ավելացնելու բան չունեմ: Եթե կոնկրետ հարցեր ունեք, տվեք այն մարդկանց, ով ներելու, ներվելու կարիք ունի կամ խնդիր ունի: Ես ոչ ներելու, ոչ ներվելու խնդիր ունեմ: Խոսել եմ բացառապես երեւույթներից: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն համերաշխություն հանդուրժողականություն, քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում եւ հերիք է հետ նայեք, վիզներդ ծուռ կմա, նայեք առաջ, իսկ ապագան կարծում եմ՝ կլինի գեղեցիկ, ավելի համերաշխ, ավելի հանդուրժողական»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, նա ասաց, որ գոնե այսօրվա նիստում նման հարց չի քննարկվել: Էդուարդ Շարմազանովը որեւէ հստակ բան չասաց՝ Կարեն Կարապետյանը դիմում գրե՞լ է ՀՀԿ-ին անդամակցելու համար, թե ոչ: «Պարոն վարչապետը, պարոն նախագահի հետ, երբ որ ժամանակը գա, կքննարկեն, կորոշեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ անկախ նրանից՝ Կարեն Կարապետյանը անդամակցելու համար կդիմի, թե չի դիմի կուսակցությանը, նա Հայաստանի Հանրապետական թիմի առանցքային ներկայացուցիչ է: «Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է եւ պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է եւ մենք լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը: ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»,- եզրափակեց էդուարդ Շարմազանովը:

Տպել
2730 դիտում

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան