Եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը. Վարչապետ

29/10/2016 schedule18:30

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից:


Հայրենական և արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ոսկերչական իրերին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, արտադրանքի սպառման ու արտահանման ծավալներով, զարգացման ծրագրերով։ Ողջունելով թե´ տեղական, թե´ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ վարչապետը միաժամանակ կարևորել է գործնական բիզնես ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը:

Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանում արտադրություն հիմնելու, մասնագետներ պատրաստելու և աշխատատեղեր ստեղծելու, արտադրանքի ծավալն ավելացնելու, շուկան ընդլայնելու և դրանով իսկ ոլորտի հետագա զարգացումը խթանելու գործում:

«Եթե դուք այստեղ հարկային արտոնություններ ունեք, եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը: Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. և´ մարդկանց կսովորեցնեք, և´ դուք կշահեք, և´ եկամուտ կունենաք», - նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ակտիվ համագործակցել ոսկերչական ընկերությունների հետ:


Վարչապետը ծանոթացել է նաև Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի արհեստագործական հոսքի սաների պատրաստած աշխատանքներին: Նշվել է, որ հոսքը գործում է այդ աշխատանքների վաճառքից ստացվող հասույթի հաշվին: Ողջունելով աշակերտների կատարած աշխատանքը և տեղեկանալով, որ հոսքի հետագա գործունեության համար հաստոցի կարիք կա՝ Կարեն Կարապետյանը խոստացել է նվիրել այն դպրոցին:

 

«ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» միջազգային ոսկերչական ցուցահանդեսն անցկացվում է Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցության (AJA) կողմից ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ: Ցուցահանդեսի նպատակն է՝ աջակցել ոսկերչության զարգացմանը, ոլորտում միջազգային համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը, նոր գաղափարների և ծրագրերի կյանքի կոչմանը:

Տպել
2561 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ