2017թ.-ից դատախազների կենսաթոշակի չափն էականորեն նվազելու է. 30-31 դատախազ կանցնեն թոշակի

01/11/2016 schedule14:25

ՀՀ գլխավոր դատախազությանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվելու է մոտ 4 միլիարդ դրամ:

Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը:

Նավասարդյանի խոսքով, 30-31 դատախազ 2017  թվականի  հունվարի մեկից արդեն ներկայացնելու են վերջնահաշվարկի դիմումներ՝ աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու.

«Խնդիրն այն է, որ 2017թ. հուլիսի մեկով դատախազների կենսաթոշակի չափն էականորեն նվազելու է: Եթե այս խնդիրը չլուծվի, ապա խնդրի առաջ ենք կանգնելու»,- ասաց նա:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքիր էր Գլխավոր դատախազության դիմաց կայանվող մեքենաների խնդիրը.

«Հնարավո՞ր չէ նորմալ կայանել, որ երկու-երեք շարքով չկանգնեն մեքենաները: Կա՞ն համապատասխան ծախսեր»,- հարցրեց նա:

Հմայակ Նավասարդյանն ասաց, որ պատգամավորի հայտարարությունից հետո այդ խնդիրը լուծված է:

ՀԱԿ պատգամավոր, նախկին գլխավոր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ հետաքրքրվեց, թե ՀՀ Գլխավոր դատախազությունն ի՞նչ որակական ցուցանիշներ պետք է հետապնդի 2017-ին.

«Դուք ուղենշե՞լ եք, թե որ ուղղությամբ քանի՞ քայլ ու որքա՞ն պետք է կատարեք»,-հարցրեց նա:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս համակարծիք էր Ջհանգիրյանի հետ.

«Հակառակ դեպքում, հայտնի քոփի-փեսթի պատմությունն է դառնում, որ ամեն տարի նույն թվերն ու ցուցանիշներն են, միայն մի թիվ այս կողմ, այն կողմ»:

Հմայակ Նավասարդյանը պատասխանեց, որ իրենք ունեն հստակ ուղենիշներ ու առաջնորդվելու են դրանցով:

Տպել
22290 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ