Երևան
14 °C
Նախօրեին Երեւանում աղմուկով բացվեց «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրը: Այս հսկայական շինությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Վերջինս համարում է, որ մեծ լավություն է արել պետությանն ու ժողովրդին՝ քաղաքի կենտրոնում գերժամանակակից գույքով հագեցած սպորտային այս համալիրը կառուցելով: Ենթադրվում է, որ նա աստղաբաշխական գումարներ է ծախսել դրա վրա: Բիզնեսի կանոններից ելնելով, որոշ ժամանակ անց այդ գումարները ետ կստանա եւ կսկսի աստղաբաշխական շահույթ կուտակել:
Սովորական երեւանցին, սակայն, դեռ շատ երկար տարիներ չի կարող իրեն թույլ տալ օգտվել այս ճոխությունից: Ուստի սույն կոմպլեքսի կողքով ամեն անցնելիս կհիշի, որ դրա կառուցումը թանկ է նստել իր եւ իր քաղաքի վրա, որովհետեւ Օղակաձեւ զբոսայգու մի հսկա կանաչ հատված ոչնչացվել է դրա պատճառով: Քաղաքային զբոսայգին, հիշեցնենք, բոլորի սեփականությունն է, ինչը, իհարկե, չի կարելի ասել առյուծի գլուխը ճակատին դաջած հերթական այս շինության մասին:
Սա, սակայն, չխանգարեց, որպեսզի Ծառուկյանի օբյեկտի բացումը նախագահական մակարդակով լինի: Նախընտրական այս շրջանում Սերժ Սարգսյանի մասնակցությունը նորանոր առեւտրի կենտրոնների, սպորտային համալիրների, հյուրանոցների, ռեստորանային համալիրների, ժամանակակից ավտոկայանատեղիների, նորոգված գետնանցումների բացումներին, իհարկե, քարոզարշավի ժանրից է: Գագիկ Ծառուկյանի դեպքում, քարոզարշավին գումարվում է նաեւ Ծառուկյանի վերադարձի գործընթացը:
Այս միջոցառմանը ԲՀԿ առաջնորդը մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ իր վերադարձի մասին խոսելու հնարավորություն ստացավ: Չի կարելի ասել, որ նրա շփումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարթ անցավ, սակայն ակնհայտ էր, որ Ծառուկյանը ջանք չէր խնայում որեւէ լրագրողի չվիրավորելու համար:
Նախորդ անգամ, հիշեցնենք, «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին նա դիմեց «դու մուտիլովշիկ ես», «պատրաստված շպիոն ես» արտահայտություններով, ինչը լրագրողական հանրության խիստ գնահատականին արժանացավ, ներողություն խնդրելու պահանջ ներկայացվեց: Այս անգամ Ծառուկյանը անկեղծորեն ուզում էր, որ նման բան չլինի, բայց կրկին վրիպեց:
Երբ լրագրողը հարցրեց, թե ով պետք է խնդրի, որ ինքը վերադառնա քաղաքականություն, Ծառուկյանը բավական գռեհիկ տոնով նետեց. «Հենց մեկը, դու»: Ճիշտ է, հետո ժպտաց, «գեղեցկուհի ջան» եւ այլն, բայց ուշ էր: Բացի այդ, «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցերին պատասխանելու ժամանակ անսպասելիորեն իր գերբի առյուծի դեմքն ընդունեց ու ինչ-որ մեկին ասաց. «Հեռու գնա, ընգեր ջան»: Պարզվեց` օպերատորներից մեկին շփոթել էր «ախրանայի» հետ, անմիջապես էլ սկսեց ջերմ ծիծաղել, թե բա`«կներես, ես իմացա ախրանայից ես եկել, վրես խոսակցություն բերեիր»:
Առաջընթացն, իհարկե, ակնհայտ է, բայց Ծառուկյանն ու նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դեռ աշխատելու տեղ շատ ունեն: Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու գործընթացին, ապա այստեղ Ծառուկյանը շատ ավելի կոշտ է իրեն պահում: Անցյալ շաբաթ նա խայթեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հովիկ Աբրահամյանին, ասելով, որ եթե կարկառուն քաղաքական գործիչների մոտ չի ստացվում, ինքը կվերադառնա: Այս անգամ Ծառուկյանի թիրախում Սերժ Սարգսյանն էր: «Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի»,- ասաց նա: Ո՞ւմ նկատի ունի ԲՀԿ առաջնորդը: Բնականաբար՝ նրան, ով իրեն ստիպել է հեռանալ քաղաքականությունից, այսինքն՝ Սերժ Սարգսյանին:
Այս պահվածքը մի քանի բան է հուշում: Առաջին, որ Սերժ Սարգսյանը ներկայում Գագիկ Ծառուկյանի կարիքը ավելի շատ ունի, քան դա կարող է թվալ առաջին հայացքից: Երկրորդ` Գագիկ Ծառուկյանն էլ Կարեն Կարապետյանի նման քարտ բլանշ է ստացել: Կարապետյանը քարտ բլանշ ունի որոշ իշխանական կոռուպցիոներների եւ մանր օլիգարխների հետ հարաբերություններում, Ծառուկյանը` իրեն վիրավորած ՀՀԿ-ականներից վրեժխնդիր լինելու հարցում:
Բայց քանի որ քաղաքական հոտառությունը Ծառուկյանի ուժեղ կողմերից չէ, նա սխալմամբ սկսեց Սերժ Սարգսյանից: Սրա համար, կարծում ենք, ստիպված կլինի բացատրություն տալ: Իսկ ՀՀԿ-ականները ամեն դեպքում ճիշտ կանեն ԲՀԿ առաջնորդի մասին այսուհետ զգույշ արտահայտվեն:
ՀՀԿ ԳՄ անդամ Հերմինե Նաղդալյանն, օրինակ, դեռեւս փետրվարի 12-ի իներցիայի տակ է: Երկու օր առաջ խոսելով Ծառուկյանի վերադառնալու մտադրության մասին, Նաղդալյանն ասել էր, որ վերադարձի դեպքում նա պետք է հաշվի առնի քաղաքական գործչի ու գործարարի անհամատեղելիությունը: Երեկ Իվետա Տոնոյանը պատասխանեց սրան. «Նաղդալյանն ինքն է իր պաշտոնն ու դիրքը ծառայեցնում սեփական բիզնեսի ծաղկմանն ու ընդլայնմանը: Գաղտնիք չէ, թե ինչպես է նա իր լծակներն օգտագործում ճանապարհային շինարարության, բետոնապատման, ասֆալտապատման եւ այլ բնույթի տենդերներ շահելու եւ ստացված եկամուտներով ու տոկոսներով սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար: Եվ այս համատեքստում գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի եւ քաղաքականության համատեղելիությանը, կարծում եմ, առնվազն բարոյական չէ»:
Մամուլում այս ընթացքում գրվեց, որ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից առանձնահատուկ ոգեւորված ՀՀԿ-ականները լարվել են Ծառուկյանի վերադարձի լուրը լսելով: Պարզվում է` ճիշտ են արել:
Բոլորովին այլ հարց է, թե ինչու են Ծառուկյանի ծառայությունները Սերժ Սարգսյանի համար այդքան կարեւոր: Ըստ որոշ վերլուծաբանների, Ծառուկյանը ոչ այնքան ընդդիմության դաշտում անելիք ունի, որքան իշխանական. մասնավորապես, կարող է հակակշռել Կարեն Կարապետյանի` իր շուրջը համախմբումներ ստեղծելու հնարավոր ծրագրերին:
Հ.Գ. Անցյալ շաբաթ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հարցադրում բարձրացրեց, թե կարո՞ղ է վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել, երբ վերջինս իր քաղաքական դիրքն օգտագործելով միլիոնների շինարարական գործեր է շահում: Վարչապետը դեռ չի արձագանքել: Ըստ երեւույթին, փորձում է ճշտել` Հերմինե Նաղդալյանն իր «լիազորությունների» շրջանակու՞մ է, թե ոչ:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ