5,2 տոկոսանոց կառավարություն. բա ինչո՞ւ գազն ավելի վաղ չէին էժանացնում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը («ԳԱ») երեկ հայտարարեց, որ մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու առաջարկով:

Սակագները առաջարկվում է նվազեցնել: Այսպես` եթե մինչեւ հիմա բնակչությունը յուրաքանչյուր խորանարդ մետր գազը գնում էր 146,7 դրամով, ապա փոխվելու պարագայում կվճարի 139 դրամ: Նվազումը 5.2 տոկոս է:  Ընդ որում, բնակչության սոցիալապես անապահով խավերին տրվելու է տարեկան 600 խորանարդ մետր գազը 100 դրամով գնելու հնարավորություն: Խոշոր սպառողների համար ամեն 1000 խմ գազի սակագինը ներկայումս 257.5 դոլարին համարժեք դրամ է, առաջարկվում է այն նվազեցնել մինչեւ 242.1 դոլար: Նվազումը 5.9 տոկոս է: Ջերմոցների եւ վերամշակող ձեռնարկությունների համար առաջարկվում է էլ ավելի նվազեցնել, մինչեւ 212 դոլար: Այս դեպքում նվազումը 17 տոկոսից ավելի է: 

Բացի գազալցակայաններից ու ջերմաէլեկտրակայաններից, մյուս բոլոր խոշոր սպառողները նախատեսվածից ավելի շատ գազ օգտագործելու դեպքում յուրաքանչյուր ավելի սպառած 1000 խմ գազի դիմաց կրկին կվճարեն 212 դոլար:  

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարելի է հաստատապես պնդել, առանց դիմադրություն ցույց տալու կբավարարի «ԳԱ»-ի հայտը: Առաջին հայացքից սա ուրախալի, շատ ուրախալի իրադարձություն է: Իրականում, սակայն, հակասական ենթադրությունների տեղիք է տալիս: Եվ ահա թե ինչն է դրա պատճառը: Եթե Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը չի փոխվելու, իսկ այդ մասին որեւէ տեղեկություն գոնե այս պահին չկա, ապա սակագների այս նվազումը, անկասկած, բերելու է «ԳԱ»-ի շահույթների նվազման: Եթե «ԳԱ»-ն կարող է ավելի քիչ շահույթով աշխատել, նշանակում է՝ կարող էր ավելի քիչ շահույթով աշխատել նաեւ անցած տարիներին:

Եթե ավելի ցածր սակագների պայմաններում «ԳԱ»-ն կարող է նորմալ աշխատել, նշանակում է նախկինում սպառողներին մատակարարվող սակագները եղել են ուռճացված, իսկ «ԳԱ»-ն ստացել է չհիմնավորված շահույթներ: Սրանից, ճիշտն ասած, կրիմինալի հոտ է գալիս: Նորմալ, իրավական պետությունում իրավապահ մարմինները թերեւս սա կդարձնեին քննության առարկա եւ օրինակ ՀԾԿՀ անդամներին ու «ԳԱ»-ի ղեկավարության նկատմամբ քրեական գործ կհարուցեին սակագները որոշելիս հանցավոր համաձայնության գալու եւ մեր սպառողներին առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու մեղադրանքով: Ու դեռ մի քանի տասնյակ, նույնիսկ մի քանի հարյուր միլիոն դոլարի տուգանք էլ կսահմանեին: 

Իհարկե, «ԳԱ»-ն սակագները նվազեցնելու իր առաջարկը կարող է հիմնավորել նրանով, թե ինքը հույս ունի, որ սակագների նվազման շնորհիվ կմեծանան գազի սպառման ծավալները եւ այսպես կոչված «մասշտաբի էֆեկտի» հաշվին «ԳԱ»-ի կրած վնասները կփոխհատուցվեն: Բայց սա շատ տեսական պնդում է եւ նույնիսկ հիմա կարելի է պնդել, որ գազի սպառման ծավալները սակագնի էժանացման արդյունքում այնքան չեն աճի, որ ապահովեն «մաշտաբի էֆեկտը»: Այնպես չէ, որ գործարարները արտադրություն չեն հիմնում այն պատճառով, որ գազը թանկ է: Թանկ գազը պատճառներից մեկն է միայն:

Եվ ահա այստեղ է, որ պետք է խոսել նաեւ մյուս պատճառների մասին: Մի՞թե բնակչության համար գազի 5.2 տոկոս նվազումը այն է, ինչ սպասում ենք կառավարությունից: Տնտեսությունը անկում է ապրում հազար ու մի այլ պատճառներով, սկսած բիզնեսին տրվող վարկերի աստղաբաշխական տոկոսներից, վերջացրած կոռուպցիայով, մոնոպոլիաներով, իշխանության ու բիզնեսի սերտաճմամբ: Դա հանգեցնում է բնակչության աղքատացմանը, եւ եթե ձմռանը ամսական ասենք 20 հազար դրամի գազ սպառող ընտանիքը սակագնի նվազման շնորհիվ խնայի հազար դրամ, դրանից շատ մեծ օգուտներ ակնկալել չենք կարող:

Ու եթե ավելի խտացնենք գույները, կարող ենք կասկածներ հայտնել, որ սա այն առավելագույնն է, որ պատրաստվում է անել Կարեն Կարապետյանի կառավարությունը: Եվ դրանով իսկ խուսափելու է խորը ու արմատական բարեփոխումներ անելուց: Ախր ամեն ինչ շատ գեղեցիկ է դասավորվում: Ապրիլին գործող իշխանության համար ճակատագրական ընտրություններ են: Ապրիլին նախորդած ձմեռային ամիսների համար գազի սակագնի նվազեցումը թեկուզեւ ընդամենը 5.2 տոկոսով՝ շատ ձեռնտու վիճակ է ստեղծում ՀՀԿ-ի համար հատկապես PR- ի տեսանկյունից: Դե, բնականաբար, կասեն, որ նոր կառավարությունը ավելի խորը բարեփոխումներ է անելու, արմատախիլ է անելու կոռուպցիան, շեշտակի զարգացնելու է տնտեսությունը, ուղղակի դրա համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, իսկ ահա գազի էժանացումը կարող էր արագ անել եւ տեսա՞ք` արեց: Ու այդքանով ամեն ինչ կավարտվի:

Այն, որ նման վտանգ կա, այսինքն որ սա այն առավելագույնն է, որ պետք է սպասել կառավարությունից, կարելի է հիմնավորել մի հետաքրքիր համեմատությամբ: Ինչպես նշեցինք, բնակչության համար գազի սակագինը նվազելու է 5.2 տոկոսով եւ դա իբր հենց գազային մոնոպոլիստի` «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությունն է: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում էժանացավ բենզինը: Օրինակ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 380 դրամից դարձավ 360 դրամ եւ բենզինի շուկայում էլ գործում է մոնոպոլիստ` «Ռոսնեֆտ Արմենիան»: Բենզինի 20 դրամով էժանացումը մի շատ ուշագրավ, չափազանց ուշագրավ զուգադիպությամբ կրկին կազմում է 5.2 տոկոս:

Այս տրամաբանությամբ վաղը, մյուս օրը 5.2 տոկոսով կարող է նվազել, ասենք. շաքարի գինը, բանանի գինը, ալյուրի գինը...: Կարող է 5.2 տոկոսով նվազել չինովնիկներին, իրավապահներին, դատավորներին տրվող կաշառքները ու «ատկատները»: Կարող է այնպես լինել, որ բարձրաստիճան պաշտոնյաները ու նրանց հարազատները 5.2 տոկոսով ավելի քիչ փայ մտնեն ուրիշների բիզնեսներում, 5.2 տոկոսով ավելի քիչ փողեր տանեն օֆշորներ...: Ու կստացվի, որ Հայաստանում մոնոպոլիաները ջախջախելու, իրական տնտեսական մրցակցություն սահմանելու, կոռուպցիայի դեմ իրապես պայքարելու փոխարեն Կարեն Կարապետյանի կառավարությունը ընդամենը 5.2 տոկոսով նվազեցնելու է մոնոպոլիստների գերշահույթները ու կոռուպցիան: Եվ ընդամենը:

Դժվար է ասել` սա՞ է արդյոք նոր կառավարության հիմնական նպատակն ու տեսլականը: Բայց գոնե այս պահին կառավարությունը գազի ու բենզինի գները 5.2 տոկոսով նվազեցնելուց բացի ուրիշ ոչինչ դեռ չի արել:

Տպել
4643 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում