Հուլիսյան «առեւանգումների» մասին ՄԻՊ արտահերթ զեկույցն առաջիկայում կհրապարակվի

03/11/2016 schedule12:07

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՄԻՊ Արման Թաթոյանին 2017 թվականի բյուջեի քննարկմանը հիշեցրեց հուլիսյան դեպքերը.

«Դուք հիշատակեցիք բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանության հարցը, մենք բոլորս ականատես եղանք մի նոր երեւույթի, երբ բերման ենթարկել հասկացության ներքո մարդկանց պարզապես առեւանգում էին: Եւ նոր բան, երբ նրանց տանում էին զորամաս, դա չլսված բան էր: Գիտեմ, որ ձեզ մի քանի տասնյակ բողոքներ ներկայացվել են նաեւ զորամասում վերաբերմունքի հետ կապված՝ մարդկանց կտտանքների հետ կապված»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե գործում ինչ-որ առաջընթաց կա՞:

Պատգամավորը նաեւ հարցրեց ՄԻԵԴ վճռի մասին, երբ Վճռաբեկ նախագահի անունը «ցիտվում է» վճռում եւ քննադատության ենթարկվում կողմնակալության համար.

«Ձեզնից քննադատություն ակնկալենք այս հարցում, որ հերիք չէ ֆինանսական հետեւանքներ են թողնում, նաեւ ծաղրուծանակ ենք դառնում՝ ամենակարեւոր դատարանի դատավորների վարքագծի առումով»,- ասաց Արզումանյանը:

Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք ՄԻՊ գրասենյակի բյուջեն բավարա՞ր է երկու առաջնահերթության՝ երեխաների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար:

Անդրադառնալով հուլիսյան դեպքերի մասին հարցին, Թաթոյանն ասաց, որ այդ հարցում իր դիրքորոշումը միանշանակ է.

«Կարծում եմ՝ այդ օրերի ընթացքում բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ իր գործադրումը ՀՀ-ում արդյունավետ չէ, որովհետեւ, երբ վերլուծում էինք, ազատությունից զրկման առաջին փուլում խախտումներն ավելի շատ էին, քան՝ հետագայում: Ինչ վերաբերում է կոնկրետ վայր բերման ենթարկելուն, այո, ոստիկանության ներքին զորքեր էին տեղափոխում բերման ենթարկվածներին: Ուզում եմ ասել, որ այս մասին արտահերթ զեկույց եմ պատրաստում, մեկ ամսից ավարտին կհասցվի: Հիմա արդեն մեր աշխատակիցները հարցազրույցներ են իրականացնում լրագրողների եւ վնաս կրած քաղաքացիների հետ. այնտեղ սկզբունքային հարցեր է լինելու: Բավականին համապարփակ փաստաթուղթ է ստացվում»,- ասաց Թաթոյանը:

Թաթոյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունից պարզաբանումներ պահանջել են, դրանք ներկայացվել են.

«Կան լիազորությունները դադարեցված ոստիկաններ, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ենթակված ոստիկանության ծառայողներ: ՄԻՊ-ը նախաքննությանը միջամտելու լիազորություն չունի, բնականաբար, բայց մեր գործընկերների հետ լավ հարաբերություններ ունենալու հաշվին կարողանում ենք պարբերաբար լիարժեք տեղեկություններ ստանալ գործն ինչ փոլում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ կայացրած վճիռների որակական մասին, Թաթոյանը համաձայնեց, որ այդտեղ եւս կան մտահոգությունններ՝ «պաշտոնատար անձանց գործողությունների մասով».

«ՄԻԵԴ-ի ակտն ունի կատարման հատուկ մեխանիզմ: Այն նախատեսված է նաեւ մեր օրենսդրությամբ: Դատական օրենսգրքում ունենք դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք, եթե միջազգային դատարանի կողմից խախտում է արձանագրվել ՀՀ-ի մասնակցությամբ: Բայց թե ինչ ընթացք կստանա, այն իրավասու մարմինները պետք է կայացնեն, ես իրավասու չեմ գնահատական տալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երեխաների եւ զինծառայողների մասով բյուջետային հատկացումներին, ՄԻՊ-ն ասաց, որ խորհրդարանի աջակցությունը պետք կգա նոր օրենքի քննարկման ժամանակ.

«Որովհետեւ նոր օրենքի նախագծում նախատեսված է, որ ՄԻՊ-ը նաեւ հանդիսանում է ոչ միայն խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, ալ նաեւ երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի մոնիթորինգն իրականացնող մեխանիզմ: Կարծում եմ՝ այս դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու»,- ասաց Թաթոյանը:

Տպել
23155 դիտում

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները